Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պ. Պավլոպուլոս «Եվրոպան պետք է առաջ շարժվի, Եվրոպան պետք է կատարի իր առաքելությունը»

04.10.2017


Աթենքում անցած շաբաթավերջին բացվել է ժամանակակից արվեստին նվիրված աշխարհի խոշորագույն ցուցահանդեսներից մեկը՝ «Documenta 14»-ը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Սովորաբար այս մասշտաբային միջոցառումը տեղի է ունենում 5 տարին մեկ անգամ՝ գերմանական Քեսսել քաղաքում, սակայն այս անգամ այն անցկացվում է Հունաստանի մայաքաղաքում և ունի «սովորում ենք Աթենքում» խորագիրը:

Ցուցահանդեսը կգործի 3 ամիս, մինչև հուլիսի 16-ը: Իսկ իր հիմնական անցկացման վայրում Քեսսել քաղաքում այցելուներին կներկայանա հունիսի 10-ից սեպտեմբերի 17-ը:

Հունաստանում ցուցադրվում է ժամանակակից արվեստի ավելի քան 160 վարպետների ստեղծագործություններ: Դրանք ինստալացիաներ են, կոլաժներ, պերֆորմենսեր: Միջոցառումների համար քաղաքի տարբեր հատվածներում նախապատրաստվել են 40 հարթակներ, որոնց մեջ են մտնում նաև թանգարանները, հնագիտական հուշարձանները, կոնսերվատորիան, երաժշտության պալատը, գրադարանները, կինոթատրոնները:

Ցուցահանդեսը պաշտոնապես բացել են Հունաստանի և Գերմանիայի նախագահներ Պրոկոլիս Պավլոպուլոսը և Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը:

« «Documenta»-ն դա Եվրոպայի ապագայի համար մարտահրավեր է: Սա առիթ է այստեղ երկխոսություն սկսելու քաղաքականության և դեմոկրատիայի մասին, Աթենքում, որը լուսաշխարհ է բերել արվեստը և դեմոկրատիան»,- ասել է Շթայնմայերը:

Խոսելով ցուցահանդեսի բացման մասին Հունաստանի նախագայ Պավլոպուլոսը նշել է. «Բացումը ինձ հնարավորություն է տալիս պարոն Շթայնմայերի հետ Աթենքից հայտարարել, որ գլխավոր սյունը, որը կարող է և պետք է պահի Եվրոպայի ապագան և միվորումը, դա եվրոպական մշակույթն ու նրա համընդգրկուն ազդեցությունն է: Եվրոպան պետք է առաջ շարժվի, Եվրոպան պետք է կատարի իր առաքելությունը: Դա ոչ միայն իր ժողովուրդների հանդեպ պարտականություն է, դա նաև ամբողջ մարդկության հանդեպ նրա պարտականությունն է»:

Նշենք, որ մինչև «Documenta 14»-ի պաշտոնական բացումը աշխարհի տարբեր երկրներից արդեն ցուցահանդես են այցելել ավելի քան 7 հազար արվեստագետ ու լրագրող: Նախորդ՝ Կեսսելում կայացած «Documenta 13»-ի ժամանակ, որը կայացել է 2012թ.-ին ցուցահանդեսի այցելուների ընդհանուր թիվը կազմել է 900 մարդ: «Documenta 14»-ի կազմակերպիչները հույս ունեն, որ այս անգամ ևս այցելությունների բարձր թիվ կարձանագրվի: Նրանք հաշվարկում են, որ կկարողանան դեպի իրենց միջոցառումը հետաքրքրություն առաջացնել հատկապես զբոսաշրջիկների շրջանում:

«Documenta»-ն Վենետիկի բիենալեի հետ միասին համարվում է Եվրոպայի մշակութային խոշորագույն միջոցառումը: Այն հիմնադրվել է 1955թ.-ին և նպատակ է հետապնդում կենդանի պահել ավանգարդի ավանդները, որը նացիզմի տիրապետության տարիներին արգելված «դեգեներատիվ» արվեստի ոլորտ էր հայտարարվել:
    Դիտվել է 330 անգամ