Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դերասան Սերգեյ Բեզռուկովը որպես գեղարվեստական ղեկավար

10.18.2013

Այս տարվա գարնանը Սերգեյ Բեզռուկովը նշանակվեց «Կուզմինկի» մշակույթի տան ղեկավարի պաշտոնում: Մոսկվայի մարզի նահանգապետի պաշտոնակատար Անդրեյ Վորոբյովը նոր ղեկավարին ներկայացրեց որպես մի մարդու, ով «կկարողանա կոլեկտիվին ոգեշնչել նոր ստեղծագործական նվաճումների և դահլիճում ապահովել անշլագներ»:

Սերգեյ Բեզռուկովը խոստովանեց, որ նոր պաշտոնն իր համար շատ անսպասելի էր:



- Ինչպե ՞ս եք պլանավորում վարվել «Կուզմինկի» մշակույթի տանը տեղավորված 3 թատրոնների (Օստրովսկու անվան դրամատիկական թատրոնի, Մոսկվայի մարզային կամերային թատրոնի և «Ռուսական բալետի») խաղացանկերի հետ: Պետք է հանե ՞ք ներկայացումների մեծ մասը, ինչպես դա արեցին Մենշիկովը և Սերեբրեննիկովը:

- Ես չէի ցանկանա քննարկել Մենշիկովի և Սերեբրեննիկովի գործողությունները: Գիտե ՞ք, դա շատ դեպքերում թելադրում է իրավիճակը, հանգամանքները: Իմ համար իրավիճակն այնպիսին է, որ Մոսկվայի մարզի մշակույթի տան ղեկավարի պաշտոնն ստանձնելու առաջարկությունը շատ անսպասելի էր: Ես շնորհակալ եմ նահանգապետ Անդրեյ Վորոբյովին` վստահության համար:

Մշակույթի տանը հարևանությամբ գործում են մի քանի կոլեկտիվ, և ձեր թվարկած Օստրովսկու անվան դրամատիկական թատրոնից, Մոսկվայի մարզային կամերային թատրոնից և «Ռուսական բալետից» բացի կա նաև նահանգապետական նվագախումբը: Հիմա ես պետք է հանգամանորեն ծանոթանամ մշակույթի տան վրա «գրանցված» երկու թատրոնների խաղացանկիերին: Ես արմատական միջոցների կողմնակից չեմ, դրա համար էլ կնայեմ ներկայացումները և դրանցից առավել կենդանի մնացածները, մասնագիտորեն իրականացվածները և հանդիսատեսի մոտ պահանջարկ ունեցողներն, անշուշտ, ես չեմ հանի:

Արդեն գիտեմ, որ Օստրովսկու անվան թատրոնում կան որակյալ մանկական բեմադրություններ: Ինձ դա շատ կարևոր պահ է թվում, քանի որ այսօր բոլոր թատրոնները չէ, որ ունեն երեխաներին հասցեագրված ներկայացումներ: Այդ թեման ինձ հարազատ է. երկու տարի առաջ ես հանդես եկա ինձ համար նոր, պրոդյուսերի աշխատանքային ոլորտում և նկարահանեցի «Իրական հեքիաթ» մանկական գեղարվեստական ֆիլմը: Իսկ բառացիորեն օրերս, իմ մասնավոր թատրոնում թողարկեցինք «Խրյու-զիկլ «Երեք խոզուկներ» մանկական մյուզիքլը: Մանկական ներկայացումներ անհրաժեշտ է որ լինեն, քանի որ սեփական հանդիսատեսին պետք է դաստիարակել մանկական տարիքից:

Ես գտնում եմ, որ իմ խնդիրը որպես մշակույթի տան գեղարվեստական ղեկավարի կայանում է նաև այն բանում, որ մտահոգվես ոչ միայն այնտեղ «գրանցված» թատրոնների խաղացանկերով, այլև այդ տան կերպարը հանրությանը ներկայացնելու հանգամանքով: Չէ՞ որ այստեղի բեմի վրա Օստրովսկու անվան դրամատիկական թատրոնից, Մոսկվայի մարզային կամերային թատրոնից և «Ռուսական բալետից» բացի տեղի են ունենում զանազան այլ միջոցառումներ, այն վարձակալում են մասնավոր գործունեությամբ զբաղվողները: Շնորհիվ իրենց մարզայինի կարգավիճակի դրամատիկական և կամերային թատրոնները բավականին շատ են մարզի տարածքում հանդես գալիս հյուրախաղերով, մասնակցում են Ռուսաստանում և արտասահմանում կազմակերպվող զանազան միջոցառումների: Այսինքն, Մշակույթի տունն իր երկու հրաշալի բեմահարթակներով, փորձի դահլիճներով ամեն ինչի հետ միասին նաև ամենատարբեր նախագծեր իրականացնելու հարթակ է:

Ես իմ խնդիրը տեսնում եմ այն բանում, որ բարձրացնեմ այդ հարթակի կարգավիճակը և նախ` կատարել մասնավոր այն ներկայացումների ընտրություն, որոնք այստեղ պիտի ներկայացվեն, երկրորդ` կցանկանայի այս բեմը տրամադրել թաթերական փառատոներին, մրցույթներին, պարգևներին և այլ մշակութային ծրագրերին, որպեսզի այստեղ եռա ակտիվ ստեղծագործական կյանքը:

- Ինչպե՞ս եք վարվելու այդ երեք կոլեկտիվների ղեկավարների հետ, և, առաջին հերթին «Ռուսական բալետի» գեղարվեստական ղեկավար Գարդեևի հետ:

- Միանգամից ասեմ, որ «Ռուսական բալետը» Վյաչեսլավ Գարդեևի ղեկավարությամբ, ոչ միայն մեր երկրում այլև արտասահմանում հայտնի ձևավորված կոլեկտիվ է: Վյաչեսլավ Միխայլովիչը ամբողջ աշխարհում ընդունված վարպետ է, առաջնորդ: Այդ թատրոնը նրա հոգեզավակն է: Այդ իսկ պատճառով, եթե ես ինչ-որ բան նույնիսկ պլանավորում եմ` կապված «Ռուսական բալետի» հետ, ապա դա վերաբերում է այն հավանականությանը, թե ինչպիսի հնարավորություններ կան «Ռուսական բալետում» մեր դրամատիկական թատրոնի դերասանների հետ ներկայացումներին մասնակցելու համար: Եվ նահանգապետական նվագախմբին նույնպես կցանկանայի հրավիրել մասնակցելու մեր ներկայացումներում: Երբ բեմում հնչում է «կենդանի» երաժշտություն, նվագում է «կենդանի» նվագախումբ, ապա դա ցնցող է;

Սակայն այս ամենը ապագայում, իսկ առայժմ նախատեսում եմ, Օստրովսկու անվան դրամատիկական թատրոնի, Մոսկվայի մարզային կամերային թատրոնի ներկայացումների դիտումները, քանի որ նրանց նկատմամբ սպասվում են փոփոխություններ: Առաջիկայում նախատեսվում է նրանց միավորել, որի արդյունքում պետք է ստեղծվի թաթերական-համերգային ձեռնարկություն` Մոսկվայի մարզային թատրոնը:

Այդ առաջարկությունը նախապես հնչեցվել է Մոսկվայի մարզի մշակույթի նախարարության կողմից: Երկու թատրոնների գեղարվեստական ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Կամերայինի գեղարվեստական ղեկավարից` Վալերի Յակունինից և Օստրովսկու անվան դրամատիկական թատրոնի ղեկավար Վլադիմիր Կաշիրսկուց ես լսեցի, որ այդ միավորման գործընթացը փաստորեն արդեն սկսվել է: Կամերայինի դերասանները խաղում են Դրամայի թատրոնի ներկայացումներում, և հակառակը: Իհարկե, երկու թատրոնների միավորման համար պետք է լուծել որոշ իրավական, տնտեսական և այլ խնդիրներ` այդ ուղղությամբ աշխատանքներն ընթանում են, սակայն դրա համար նույնպես ժամանակ է պահանջվում:

- Ինչպե՞ս պիտի ներկայացնենք «Մոսկվայի նահանգի թատրոնի» անունը: Որպես զվարճանքի կենտրոն` հրավիրյալ դերասան-աստղերի հետ միասին, թե՞ որպես ժամանակակից թատրոն, որտեղ աշխատում են հրավիրյալ մոդայիկ ռեժիսորները:

- Գիտեք, ես ոչ մի նոր բան չենմ հայտնաբերի` ասելով, որ թատրոնը շատ բազմազան է: Կան նոր, մոդայիկ ուղղություններ, որոնք միայն թաթերական հանդիսատեսի մի մասի ճաշակով են, սակայն անհասկանալի են մոսկովյան հանդիսատեսին: Սակայն, վաճառել 780 տեղանոց դահլիճը փորձարարական թատրոնին (այն էլ` ոչ թե մեկ անգամ, այլ մի քանի սեզոն), անլուրջ բան է: Իմ առաջնահերթ խնդիրը Մշակույթի տան կարգավիճակը բարձրացնելն է այնպիսի մակարդակով, որ այստեղ մարդիկ հաճախեն: Այդ իսկ պատճառով ես պիտի հրավիրեմ բեմականացումներ իրականացնելու, այսպես կոչված, մեդիական դերասանների: Որովհետև ով ինչ ասի, բայց հանդիսատեսը թատրոն է գնում դերասանի համար: Իսկ հետո միայն` պիեսի կամ ռեժիսորի համար: Այդպես է եղել միշտ: Իդեալական է, երբ դա միավորվում է` լավ դրամատուրգիան, ընդունված ռեժիսորը և աստեղային դերասանները: Պետք է դրան ձգտենք: Այլ բան է, որ մեծ բեմից բացի ունենք կամերայինը` 200 տեղանոց դահլիճով: Այ, այդ հարթակում կարելի է զբաղվել փորձարարությամբ:

Ես հասկանում եմ, որ դուք ինձնից սպասում եք կոնկրետ պիեսների անվանում, ռեժիսորների անուններ, ինչ եմ պլանավորում անել թատրոնում առաջիկա ժամանակաշրջանում: Սակայն կցանկանայի, որ դուք հասկանայիք, չարժե սպասել կայծակնային որոշումների և, առավել ևս, արդյունքների: Շտապողականությունն այստեղ բանի պետք չէ: Այստեղ, միայն երկու դրամատիկական թատերախմբերում կան 79 դերասան: Որպեսզի պլանավորվի խաղացանկը, պետք է ծանոթանալ անձամբ յուրաքանչյուրի հետ, հասկանալ նրա ստեղծագործական հնարավորությունները:

Խաղացանկ պլանավորելը հեշտ է: Օրինակ, ռեժիսոր-մանկավարժը, ով ստեղծում է թատրոն-ստուդիա իր կուրսի հիման վրա, արդեն գիտի իր յուրաքանչյուր աշակերտին` իր հինգ մատի պես: Իսկ այդ ծանոթությունը ես դեռ պիտի կայացնեմ: Ես որոշել եմ անցկացնել հավաքույթ և տեսնել, թե ինչի են ընդունակ դերասանները թատրոնից դուրս, ռեժիսորների հանձնարարությունների բացակայության ժամանակ, որքան են նրանք պլաստիկ, որքանով է զարգացած նրանց երևակայությունը և հումորի զգացումը: Ես պլաններ ունեմ, որոնք ցանկանում էի իրականացնել իմ մասնավոր թատրոնում, սակայն այժմ, այս նոր ստեղծված իրավիճակում գտնում եմ, որ նոր ներկայացումը պետք է իրականացնեմ մարզային թատրոնում: Սակայն դերերը բաշխելու համար պետք է ծանոթ լինեմ թատերախմբին: Դրա համար ինձ ժամանակ է պետք:

Թարգմանությունն արված է ըստ «teatral-online.ru» կայքում հրապարակված հարցազրույցի


    Դիտվել է 1371 անգամ
    12345678910