Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պոռնոաստղը ընդգրկվել է միջազգային կինոմրցույթի ժյուրիի կազմում

04.13.2017


Թուրքական ծագմամբ գերմանացի դերասանուհի Սիբել Կեկելլին ընդգրկվել է Օդեսայում հուլիսին կայանալիք 8-րդ միջազգային կինոմրցույթի ժյուրիի կազմում: Այդ մասին մրցույթի կազմակերպիչների տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «newsru.com»-ին:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ Կեկելլին իր դեբյուտը կինոյում կատարել է 2004թ.-ին՝ Ֆաթիհ Աքինի «Գլխով պատին» ֆիլմում, որը արժանացել է Բեռլինի միջազգային կինոփառատոնի հաղթողի կոչման, իսկ նա ճանաչվել է կնոջ լավագույն դերակատար:

Սակայն մինչ այդ Սիբել Կեկելլին Դիլարա կեղծանվամբ նկարահանվել էր տասնյակ պոռնոգրաֆիական ֆիլմերում: Այդ հանգամանքը, Աքիմի ֆիլմում նկարահանվելուց հետո , դերասանուհու նկատմամբ հետաքրքրությունը բորբոքել է այն աստիճան, որ տեղի լրատվամիջոցները տարբեր և բազմաթիվ առիթներով անդրադարձել են դերասանուհու անցած ստեղծագործական ճանապարհին:

«Ես երիտասարդ էի և ինձ փող էր հարկավոր»,- ասել է Կեկիլլին և խնդրել լրագրողներին դադարեցնել «կեղտոտ վարկաբեկումը»:

Օդեսայի կինոփառատոնի կազմակերպիչները այսօր նրան ներկայացնում են, որպես հասարակական ակտիվ դիրքորոշում ունեցող և կանանց իրավունքների պաշտպան:

Ի դեպ, ամերիկյան «Գահերի խաղ» հայտնի հեռուստասերիալում նկարահանված Սիբել Կեկելլին այս ֆիլմի դերասանական կազմի միակ ներկայացուցիչը չէ, ով հայտնի է նաև «մեծերի համար նկարահանված» կինոնկարներից: Այսպես, սերիալում մարմնավաճառի դերում հանդես է գալիս բրիտանացի պոռնոաստղ Էլլա Հյուզը: Իսկ Ժոզեֆին Գիլանը, որն այդ կինոնկարում նույնպես հանդես է գալիս մարմնավաճառի դերում, ոչ միայն նկարահանվել է պոռնոֆիլմերում, այլև իրական կյանքում նույնպես զբաղվել է պոռնկությամբ :
    Դիտվել է 223 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431>>հաջորդ