Երկիրը և հեռուստաալիքը հրաժարվել են մասնակցել «Եվրատեսիլ-2017»-ին04.14.2017
Ռուսաստանը պաշտոնապես հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ-2017»-ին , իսկ այդ երկրի 1-ին պետական հեռուստաալիքը հրաժարվել է հեռարձակել միջոցառումը: Պատճառը ռուսաստանցի երգչուհի Յուլիա Սամոյլովային Ուկրաինայի տարածք մուտք գործելու արգելքի շուրջ ստեղծված իրավիճակն է: Բանն այն է, որ ռուսաստանցի երգչուհին մեղադրվում է հակառակ ուկրաինական իշխանությունների կամքի Ղրիմ մեկնելու և այնտեղ համերգով հանդես գալու մեջ, որն էլ պատճառ է հանդիսացել , որ Կիևը նրան զրկի Եվրատեսիլին մասնակցելու հնարավորությունից:
«Առաջին ալիքը համարում է, որ ուկրաինական կողմի մերժումը (Սամոյլովային մուտքի թույլտվություն չտալը-խմբ.) բացարձակ անհիմն է»,- հայտարարել է ռուսական հեռուստաալիքը: Ըստ ռուսական կողմի Կիևը ցանկանում է քաղաքականացնել մրցույթը, որը 62 տարի շարունակ միավորել է մարդկանց:
Եվրոպական հեռարձակողների միությունը տեղեկացրել է, որ Սամոյլովայի մասնակցության հարցը չի կարողացել կարգավորել և առաջարկել է նրա փոխարեն ուղարկել մեկ այլ մասնակցի:
«Հեռացված ելույթը ոտնահարում է ռուսաստանցի մասնակցի իրավունքները և հակասում է մրցույթի կանոններին ու սկզբունքներին: Յուլիա Սամոյլովային մեկ այլ կատարողով փոխարինելու տարբերակը , մեր կարծիքով, նույնիսկ չի կարող դիտարկվել»,- հայտարարել է ռուսական հեռուստաալիքը: