Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ ամենայնի դերասանը չի ստանա իր երրորդ «Թոնին»

04.15.2017


Նյո-Յորքում, Բրոդվեյում «Կզաքիսի օրը» նոր մյուզիքլի ուրբաթ օրը կայացած նախադիտումը երկրկրորդ գործողության ժամանակ ընդհատվել է գլխավոր հերոս Ֆիլ Քոննորսի դերակատար Էնդի Կարլի վնասվածք ստանալու պատճառով: Այդ մասին «nytimes.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ներկայացումը 15 րոպե ընդհատվել է, որից հետո բժիշկները պահանջել են, որ դերասանը ներկայացումը շարունակի ձեռնափայտով:

Այս վնասվածքը Էնդի Կարլը ստացել է շատ անհարմար ժամանակ, ոչ այնքան այն պատճառով, որ նրա հերոսի համար պիեսի հեղինակն ու բեմադրության ռեժիսորը չեն նախատեսել ձեռնափայտ:

Բանն այն է, որ «Կզաքիսի օրը» մյուզիքլը պետք է մասնակցեր ապրիլի 27-ին կայանալիք ԱՄՆ-ի թատերական գլխավոր «Թոնի»մրցանակաբաշխության մրցույթին: Ավելին, բեմական արվեստի կյանքում այդ կարևոր իրադարձության մեկնարկը պիտի ազդարարվեր հենց այս մյուզիքլի ցուցադրմամբ

Պատահարից հետո ներկայացման պատասխանատուները հանդես են եկել կարճ հայտարարությամբ, որի ժամանակ չեն խոսել նախօրոք պլանավորված պրեմիերային ներկայացումների մասին, որոնցից առաջին երկուսը պետք է կայանային այսօր, իսկ երրորդը երկուշաբթի օրը:

Ավելացնենք, որ «Կզաքիսի օրը» մյուզիքլը, որը ստղծվել է 1993թ.-ին Դենի Ռուբինի գրքի և Թիմ Մինչինի երգերի հիման վրա, մեծ կյանք է դուրս եկել Լոնդոնում: Այս բեմադրության բրոդվեյում իրականացված լոնդոնյան տարբերակը լավագույն մյուզիքլ է ճանաչվել, իսկ Էնդի Կարլն էլ անցած շաբաթ իր կերտած հերոսի համար արժանացել է Լոուրենս Օլիվյեյի մրցանակի:

Ի դեպ, նշենք, որ նման անմխիթար հանգամանքների մեջ հայտնված դերասանը «Թոնիի» կրկնակի դափնեկիր է
    Դիտվել է 83 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249>>հաջորդ