7-րդ կինոփառատոնի շրջանակներում կանցկացվի 300 տարբեր միջոցառում04.17.2017
Չինաստանում մեկնարկել է Պեկինի միջազգային 7-րդ կինոփառատոնը: Այս տարի կինոստուգատեսի շրջանակներում կանցկացվի 300 տարբեր միջոցառում, իսկ ֆիլմերի ցուցադրությունները կընթանան 30 կինոթատրոններում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
«Երկնային տաճար» («ԹյանԹան») անունն ստացած գլխավոր մրցանակի համար պայքարի մեջ կմտնեն 15 ֆիլմեր, որոնք նկարահանվել են 19 երկրների կինեմատոգրաֆիստների մասնակցությամբ: Ընդհանուր առմամբ, մրցանակաբաշխությանը ներկայացվել էր 424 կինոժապավեն, 49 եկրներից: Ասենք, որ մրցույթին ներկայացված ֆիլմերից միայն 274-ն են արտասահմանյան արտադրության:
Կինոփառատոնի ժյուրին այս տարի կղեկավարի մանկական կինեմատոգրաֆիայի ներկայացուցիչ, կինոռեժիսոր Բիլլե Աուգուստը:
Պեկինի միջազգային կինոփառատոնը երկրի կառավարության աջակցությամբ է կազմակերպվում և անցկացվում է ամեն տարի՝ սկսած 2011թ.-ից:
Ավելացնենք, որ անցած՝ 2016 թ.-ի կինոփառատոնում պեկինյան գլխավոր «Երկնային տաճար»-ին արժանացավ արգենտինացի կինոռեժիսոր Սանտյագո Միտրեի «Պաուլինա» ֆիլմը:
Փառատոնը կշարունակվի մինչև ապրիլի 23-ը: