Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հրապարակի վրա է «Խոստում» ֆիլմի հայերեն լեզվով թրեյլերը

04.17.2017

Համացանցի «youtube» հոսթինգում հրապարակվել է հայոց Մեծ եղեռնին անդրադարձած հոլլիվուդյան «Խոստում» ֆիլմի հայերեն լեզվով թրեյլերը:

Իրական փաստերի վրա ստեղծված կինոնկարը երեք հերոսների և սիրո հուզիչ պատում է՝ հյուսված պատմական իրադարձությունների ֆոնի վրա:

Համաշխարհային մեծ փլզումի մեջ ձևավորվում է սիրային եռանկյունի լրագրողի, գեղեցկուհու և ուսանողի միջև: Տրվում են խոստումներ, որոնք հաճախ նաև խախտվում են, բացի ամենակարևոր խոստումից՝ վերապրել կոտորածների մեծագույն աղետը և այդ մասին պատմել աշխարհին:

Արդեն համաշխարհային մի շարք կարևոր կինոֆորումներում բարձր գնահատականի արժանացած ֆիլմը ապրիլի 27-ից կցուցադրվի նաև Երևանում:

Հիշեցնենք, որ ֆիլմի ռեժիսորն է Օսկարի դափնեկիր Թերրի Ջորջը: Գլխավոր դերերում հանդես են գալիս Օսքար Այզեքը, Շարլոթ Լե Բոննը, Օսկարակիր դերասան Քրիսթիան Բեյլը: Ֆիլմի բյուջեն կազմում է 100 մլն դոլար, որը դարձավ մեծանուն հայ բարեր Քրք Քրքորյանի վերջին նախագծերից մեկը:

Ֆիլմից ստացված ողջ շահույթը նախատեսվում է տրամադրել ոչ առևտրային կազմակերպություններին ու հիմնադրամներին:

Տեսանյութեր

Դիտվել է 844 անգամ