Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներկայացվում է, թե ինչպես է ծերունի խորեոգրաֆը պաշտոնաթող արվել

04.18.2017

Սանկտ-Պետերբուրգում, 20-րդ դարի առաջին կեսի ռուսաստանցի մեծ երգիչ Շալյապինի տուն թանգարանի ցուցատաղավար և համերգադահլիճ ծառայող տարածքում բացվել է «Ռուսական թատրոնի ֆլորան ու ֆաունան» խորագրով ցուցահանդեսը: Այն կազմակերպել է թատերական և երաժշտական արվեստի թանգարանը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «rg.ru»-ին:

Ցուցադրանքն, ըստ կազմակերպիչների, ավելի շատ հասցեագրված է երեխաներին: Նրանք այդ ամենին ծանոթանում են խաղերի, թատրոն ստեղծող մասնագետների ու նրանց մասնագիտությունների առանձնահատկությունների մասին մասնագետների ներկայացրած պատմությունների միջոցով:

Այստեղ երեխաները կարող են տեսնել այն դերասանների հագուստները, ովքեր մարմնավորել են գազանների, թռչունների, միջատների և կենդանական ու բուսական աշխարհի այլ ներկայացուցիչների 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի առաջին հատվածում Պետերբուրգի տարբեր թատրոնների բեմադրություններում:

Ցուցահանդեսում կարելի է հանդիպել նաև նյութերի, որոնք ներկայացնում են ռուսական գեղանկարչության, թատերական դեկորացիաների պատրաստման զարգացման պատմութունը:

Ի դեպ, բոլոր ցուցանմուշները բնօրինակներ են և հաճախ իրենց վրա կրում են հեղինակների ինչ-ինչ գրառումներ:

Ցուցահանդեսում կան նյութեր նաև ռուսական բալետի հիմնադիրներից մեկի՝ Մարիուս Պիտիպայի վերջին բեմադրության վերաբերյալ: Խոսքը «Վարդի կոկոնի սիրավեպը» բալետի մասին է, որը 1904 թ.-ին 85 ամյա վարպետը պատրաստել է էրմիտաժի թատրոնի համար: Սակայն գլխավոր փորձի ժամանակ առաջացել է մեծ աղմուկ: Գլխավոր դերը հանձնարարվել է Մարինյան թատրոնի պրիմա պարուհի Օլգա Պրեոբրաժենսկայային: Սակայն դրա հետ համաձայն չի եղել թատրոնի մեկ այլ պրիմա պարուհի Մաթիլդա Քշեսինսկայան.... և ծերունի խորեոգրաֆը պաշտոնաթող է արվել...

Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 31-ը:
    Դիտվել է 86 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249>>հաջորդ