Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դիրիժորը ամառանոցի փոխարեն կառուցում է համերգային դահլիճ

04.20.2017


Սանկտ-Պետերբուրգի Մարինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վալերի Գերգիևը սեփական միջոցներով կառուցում է նոր համերգային դահլիճ: Հռչակավոր թատրոնի այդ նոր դահլիճը աշխարհահռչակ դիրիժորը կառուցում է Ռեպինո ամառանոցային ավանի իրեն հատկացված հողամասում: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «dp.ru»-ին:

Այսպիսի օբյեկտի շինարարության համար պահանջվում է 150 մլն ռուբլու ներդրում: Նախատեսվում է, որ այստեղ առաջին համերգները կանցկացվեն արդեն ամռանը:

Մարինյան թատրոնի նոր համերգային դահլիճը, որի կառուցման աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին, նախատեսված է 100-150 մարդու համար: Այն Գերգիևը կառուցում է 9,5 հազար քառակուսի մետր մակերես ունեցող իր հողամասում, որը նա երկարաժամկետ վարձակալել էր դեռևս 2005թ.-ին, այնտեղ երկհարկանի ամառանոցային շինություն կառուցելու նպատակով:

Սակայն դիրիժորը իր ծրագրերը փոխել է : Ամառային համերգները կկայանան «Սպիտակ գիշերներ» փառատոնի շրջանակներում:

Հատկանշական է, որ կայքը տեղեկացնում է, որ Մարինյան թատրոնում Ռեպինոյի համերգային դահլիճի մասին ոչինչ չեն լսել:


Որոնման համակարգում այս թեմայով այլ նյութերի բանալի բառը ՝ Գերգիև
    Դիտվել է 288 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184