Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փոնշևալը նախօրեին լուսաշխարհ է բերել իր առաջին հավի ճտին

04.20.2017

Ֆրանսիացի արտիստ Աբրահամ Փոնշևալը իր վերջին պերֆորմենսը նվիրել էր իրեն հավ զգալու գաղափարի իրականացմանը: Այդ նպատակով նա որոշել է թուխս նստել: Այդ մասին «telegraph.co.uk»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Իր նախորդ ոչ պակաս անսովոր փորձարարություններից արդեն հայտնի Փոնշևալը իր առաջին հավի ճտին լուսաշխարհ է բերել 3 շաբաթ անց, ապրիլի 19-ին, 10 հավկիթի վրա նստելուց հետո: Այդ բանը նա արել է «Palais de Tokyo» թանգարանի սրահում այդ նպատակի համար հատուկ կառուցված ապակե թափանցիկ տաղավարում:

Պերֆորմենսը կոչվում է «Հավկիթ» և ըստ պայմանագրի Փոնշևալը այն կարող է ավարտված համարել բոլոր հավկիթներից ակնկալվող ճտերն ստանալուց հետո:

Անշուշտ, նա թուխս նստել է ոչ թե ուղղակի հավկիթների վրա: Այդ դիրքում դրանք կկոտրվեին: Դրա համար հավկիթների համար պատրաստվել է հատուկ աման, որը հարմարեցվել է այն աթոռի նստատեղի տակ, որի վրա պիտի նստեր «թխսկանը» և անհրաժեշտ ցելսիուսի 37 աստիճանը կայուն պահելու համար փաթաթվեր ծածկոցով: Նա իրավունք է ունեցել իր տեղից հեռանալ միայն 30 րոպեով, յուրաքանչյուր 24 ժամում:

44-ամյա արտիստը հայտնի է պոլիէթիլենային փակ շշով Ռոնե գետով կատարած «նավարկությամբ»: Նա նաև 13 օր ապրել է Փարիզի որսի և բնության թանգարանի արջի խրտվիլակում, այս տարեսկզբին նրան «զմռսել էին երկու քարի արանքում:
    Դիտվել է 387 անգամ