Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Չկան ոչ հավատարիմ ծառաներ, ոչ բարեկամներ, ոչ դուստրեր...

04.21.2017

«Լիր արքայի» նոր բեմադրությունը Մոսկվայի Փոքր թատրոնի հանդիսատեսների համար մեկնարկում է ողբերգության գլխավոր հերոսի բնավորության մասին բեմադրող-նկարչի Մարիա Ռիբասովայի թափանցիկ ակնարկով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «izvestia.ru» -ին:

Ներկայացումը ձևավորված է դասական ոճով: Մռայլ դեկորացիաներ, որոնք ավելի շատ, ասես, հիշեցնում են ոչ վաղուց տեղի ունեցած պատերազմի մասին: Բարձրություն, որը կարող է լինել նաև բեմահարթակ, որտեղ տեղադրված է նաև կառափնարան , կապանքաշղթաներ, լուծ և թագավորի գահը՝ թիկնակը շրջված դեպի հանդիսատեսը: Հավատարիմ ծառա Ծաղրածուն շրջում է արքային դեմքով դեպի ժողովուրդը և միանգամից պարզ է դառնում, թե ով իրավունք ունի այդպես պտտել թագավորին:

Շեքսպիրյան ողբերգության Ծաղրածուի մասին հետազոտական շատ նյութեր կան, գուցե, նույնիսկ, ավելի շատ, քան Լիրի մասին: Շատերը, նույնիսկ, այս ստեղծագործության մեջ քիչ է մնում հենց Ծաղրածուին վերագրեն գլխավոր հերոսի լուսապսակը: Կարծիք կա, որ նա Լիրի որդին է, նրա երկրորդ եսը՝ «alter ego»-ն : Փոքր թատրոնում նոր Լիրը այդ հանգամանքը հենց այդպես էլ ներկայացնում է:

Լիրը վստահում է իր Ծաղրածուին այնքան, որ հեշտությամբ նրան է զիջում իր գահը, նրա գլխին դնում թագը, իսկ ինքը դրանց փոխարեն ստանում է ծաղրածուական թասակ և երեսնիվար փռվում է նոր արքայի ոտքերի տակ:

Ծաղրածուն գիտի իր տիրոջը որպես տարօրինակություններ ունեցողի: Բայց, հավանաբար, չի էլ կասկածում, որ այդ տեսարանը միայն սկիզբն է այն սարսափելի ներկայացման, որը մտահղացել է տերը:

Գահը և թագը Լիրը տալիս է ոչ երկար ժամանակով:

Որպես այդ գաղափարի հաստատում Շեքսպիրը ասես պատժում է բոլոր նրանց, ովքեր ինչ-որ չափով եղել են մոտ Լիրին: Չկան ոչ հավատարիմ ծառաներ, ոչ բարեկամներ, ոչ դուստրեր: Նայելով իր հետ և իր շուրջը կատարվողին, գահընկեց արքան հաստատում է. «Մենք լալիս ենք այն բանի համար, որ բարձրացել ենք համշխարհային հիմարների թատրոնի բեմ» :

Մոսկվայի Փոքր թատրոնում նորահայտ Լիրը (դերասան՝ Բորիս Նեմոլյաև) , երբեմնի աղմկոտ ու ինքնագոհ տիրակալից վերափոխվում է հիվանդ, թույլ, լուռ ծերունու, որը մահվան շեմին արցունքն աչքերին հաստատում է. « Ես թագավոր եմ: Չմոռանաք, պարոնայք»:
    Դիտվել է 78 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249>>հաջորդ