Միլիոնատեր արտիստների մասնակցությամբ սերիալը ցուցադրվում է 170 երկրներում04.25.2017
Համաշխարհային հեռուստասերիալների արդյունաբերության մեջ առավել բարձր վարձատրությունը կստանան «Գահերի խաղ» երևակայական ֆիլմաշարի 5 գլխավոր դերակատարները: Այդ մասին «Daily Express »-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «lenta.ru»-ին:
Բրիտանացի դերասաններ Էմիլյա Քլարքը, Քիթ Հարիգթոնը և Լինա Հիդին, ամերիկացի Փիթեր Դինքլեյջը և դանիցի Նիկոլ Քասթեր Ֆիլդաուն «HBO» հեռուստաալիքի հետ կնքել են պայմանագիր, որի համաձայն սերիալի ամեն դրվագի համար այսուհետ կստանան 2 մլն ֆունթ (2,5 մլն դոլար):
Բացի այդ արտիստները պետք է ստանան տոկոսային շահաբաժին, իրենց ֆիլմի արտասահմանյան հեռարձակումների հասույթից: Նշենք, որ այսօր «Գահերի խաղ» հեռուստասերիալը ցուցադրվունմ է 170 երկրներում:
«Գահերի խաղ» հեռուստասերիալը «HBO» հեռուստաալիքի եթերում հայտնվել է 2011թ.-ին: Այն արդեն հասցրել է 11 անգամ տարբեր անվանակարգերում ներկայացվել «Էմմի» մրցանակաբաշխության: Այն եթեր է դուրս գալիս արդեն 6 հեռուստասեզոն անընդմեջ: 7-րդ, նախավերջին դրվագի ցուցադրությունը կսկսվի 2017թ.-ի հուլիսի 16-ից: Այս սերիալի համար գրական հիմք է ծառայել Ջորջ Մարթինի «Սառույցի և կրակի երգը» գիրքը: