Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սկզբում նմանացրել է Կալիգուլային, իսկ հիմա՝ Յագոյին

04.27.2017


«Եթե Պուտինը լիներ Շեքսպիրյան կերպար, ապա ո՞վ կլիներ նա և ինչու՞»:

Լրագրողների այդ հարցին ռուսաստանցի հայտնի գրող Բորիս Ակունինը (Գրիգորի Չխարտիշվիլին-խմբ.) առանց մտածելու պատասխանել է, որ նա կարող էր լինել Յագոն: Նա նաև նշել է. «Այդ հարցում երկու կարծիք լինել չի կարող: Այդ մարդը շատ լավ է կարողանում հաշիվ տեսնել կարճաժամկետ պլանավորման հետ, սակայն հիմնախնդիրներ ունի հետագա դժվարությունների նախնական հաշվարկներն անելիս»:

Յագոն Շեքսպիրի «Օթելլո, վենետիկցի մավր» հայտնի ողբերգության կենտրոնական կերպարներից է: Այդ գործը հայտնի դրամատուրգը գրել է 1604 թ.-ին: Յագոն ծառայողական կարգավիճակով ենթասպա է և Օթելլոյի մոտ ծառայելով, այնուամենայնիվ, նրա նկատմամբ հակադիր դիրքորոշում ունի: Խորամանկ, ստոր և նախանձ այդ արարածը Օթելոյից վրեժ է առնում այն բանի համար, որ նրա մոտ ծառայության մեջ է գտնվում:

Յագոն շեքսպիրյան «չարագործի» տիպար է, որն ի տարբերություն Ռիչարդ 3-րդի կամ Մաքբեթի, մանրախնդիր է իր ստորությունների մեջ: Բնավորության այդ հատկանիշները, իր բոլոր գործողությունների մեջ ատելության մեծ բաղադրությունը, ի վերջո, որպես անհատ, խարխլում են հենց իրեն՝ Յագոյին:

Ասենք, որ մի քանի տարի առաջ Բորիս Ակունինը, նկարագրելով Պուտինին, հիշել է իր նենգությամբ և դաժանությամբ հայտնի պատմական մի դեմքի: Նա ֆրանսիական « Libération» թերթին 2006թ.-ին տված հարցազրույցում խոսելով Ռուսաստան-Վրաստան ռազմական հակամարտության մասին, հայտարարել էր, որ Պուտինը իրեն դրսևորում է ինչպես Կալիգուլան, որը «գերադասում էր որպեսզի իրենից ավելի շատ վախենան, քան թե սիրեն»;
    Դիտվել է 303 անգամ