Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեծն Դանիել Դարյեն այսօր նշում է իր 100-ամյա տարելիցը

05.01.2017


2017թ.-ի մայիսի 1-ին իր հոբելյանական 100-ամյա տարելիցն է նշում ֆրանսիական կինոյի աստղ Դանիել Դարյեն: Իր գործունեության ընթացքում նա նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմերում, որոնցից շատերը այսօր տեղ են զբաղեցնում համաշխարհային կինեմատոգրաֆիայի ոսկե ֆոնդում:

Բորդոյում ծնված և մեծացած աղջիկը միանգամայն պատահականորեն է հայտնվել կինոյում: Նա 14 տարեկան էր, երբ կինոստուդիա կատարած իր անմեղ մի այցից հետո, հրավեր ստացավ նկարահանվել ավստրիացի ռեժիսոր Վիլհելմ Թիլի «Պարահանդես» ֆիլմում:

Դրանից հետո ընտանիքում երաժշտական մշակույթի լավագույն ավանդներով դաստիարակված աղջիկը դարձավ կինոաշխարհի մշտական բնակիչներից մեկը: Նրա կարիերայում միակ դադարը եղել է միայն երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, Ֆրանսիան ֆաշիստական զորքերի կողմից օկուպացնելու ժամանակաշրջանում:

Այնուհետև, գործնականում անընդմեջ, մինչև 2010թ.-ն, նա նկարահանվել է այս կամ այն ռեժիսորի մոտ:

Դարյեն համաշխարհային համբավի է հասել շատ վաղ՝ 18 տարեկան հասակում, «Մայերլինգ» ֆիլմում կատարած Մարիա ֆոն Վեչերի գլխավոր դերակատարումից հետո:

Այդ ֆիլմից հետո նա 7-ամյա պայմանագիր է ստորագրում հոլլիվուդյան «Universal» ընկերության հետ: Սակայն մեկ տարի անց դերասանուհին այդ պայմանագիրը չեղյալ է համարում և վերադառնում հայրենիք:

Եվրոպայում, կինոյում նկարահանվելուն զուգահեռ, նա հանդես է գալիս նա թատերական հարթակներում: 1970 թ.-ին նա բրոդվեյում մեծ հաջողությամբ մարմնավորում է նորաձևության թագհուի Կոկո Շանելի կերպարը և դրանից հետո իր գործունեությունը հավասարաչափ տեղաբաշխում է երկու հարթություններում՝ կինոյում և բեմում: Ի դեպ, բեմում նա հանդես է գալիս ոչ միայն ներկայացումներում, այլև առանձին մենահամերգներով: Իսկ 2000 թ.-ին նրա կատարմամբ թողարկվում է երգերի երկու ձայնապնակ:

Փարիզը նրա 100 ամյակը կնշանավորի արտիստուհու նկարահանված ֆիլմերի հետադարձ ցուցադրմամբ: Իսկ Բորդոյի Մոնտենի անվան համալսարանում տեղի կինենա գիտական նստաշրջան՝ նվիրված ֆրանսիական կինոյում Դարյեի կատարած ներդրմանը: Չի բացառվում, որ արտիստուհուն արժանին կմատուցի նաև Կաննի 70-րդ միջազգային կինոփառատոնը, որը կայանալու է մայիսի 17-28-ին:
    Դիտվել է 892 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ