Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

ՀԹԳՄ-ն նշել է իր վաստակաշատ անդամի ծննդյան հոբելյանը

10.19.2013

Հայկական մամուլը թատրոնի մասին - Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ-ի) պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ լրացել ՀՀ ժող. արտիստ, պետ. մրց. դափնեկիր Հրաչյա Աշուղյանի ծննդյան 75 ամյակը:

Այդ առթիվ ՀԹԳՄ-ի դահլիճում կայացել է երեկո, որը վարել է ՀՀ ժող. արտիստ Երվանդ Ղազանչյանը: Հոբելյարի մասին հանգամանալից զեկույցով հանդես է եկել ՀԹԳՄ քարտուղար Լևոն Մութաֆյանը:

Հրաչյա Աշուղյանը ծնվել է 1938թ. հոկտեմբերի 7-ին` Թբիլիսիում: 1963թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1967թ-ից դասավանդում է Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում:

1975թ-ից հեռուստաթատրոնում բեմադրել է մի շարք ներկայացումներ` Ռիչարդսոնի «Մեծ անտառի զավակները», Շեյնինի «Ծանր մեղադրանք», Դելմարի «Հիշիր վաղվա օրդ», Օտյանի «Թաղականին կնիկը», Սունդուկյանի 4 վոդևիլները: Նա նաև այնպիսի զանգվածային թատերականացված հանդիսությունների հեղինակ է, ինչպիսիք են` «Էրեբունի-Երևանը», «Գլաձորի 1700-ամյակը», համահայկական խաղերը և այլն:

1985թ.-ին Հրաչյա Աշուղյանն արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի: 2001թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Նա պարգևատրվել է նաեւ ՀԹԳՄ ոսկե մեդալով և արժանացել ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման:
    Դիտվել է 658 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347>>հաջորդ