Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բաքվում քննարկում են աշխարհում միջմշակութային երկխոսությունը զարգացնելու հարցեր

05.05.2017

Բաքվում մեկնարկել է միջմշակութային երկխոսության 4-րդ համաշխարհային ֆորումը: Այն ընթանում է «Միջմշակութային երկխոսության զարեգացումը. Մարդու անվտանգության , խաղաղության և կայուն զարգացման նոր հնարավորություններ» նշանաբանի ներքո: Այդ մասին «ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Միջոցառմանը մասնակցում են 120 երկրներից ժամանած քաղաքական, ստեղծագործական և գիտական ոլորտների 800 պատվիրակներ , ինչպես նաև 50 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այստեղ քննարկելու են միջմշակութային երկխոսության զարգացման միտումները, համամարդկային արժեքների պահպանության, ահաբեկության և ծայրահեղականության դեմ պայքարի հարցեր:

Ֆորումը պաշտոնական գործընկերներն են UNESCO-ն, ՄԱԿ-ի քաղաքակրթությունների համագործակցությունը, Եվրոպայի խորհուրդը, Համաշխարհային զբոսաշրջության և Մթերային և գյուղատնտեսկան կազմակերպությունները:

Նշենք, որ նախորդ 3 ֆորումները, դրանք անցկացվում են 2 տարին մեկ անգամ, նույնպես տեղի են ունեցել Բաքվում:
    Դիտվել է 340 անգամ