Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կանն-2017-ը մեկնարկել է «շատ ձանձրալի» ֆիլմի ցուցադրմամբ

05.18.2017


Մեկնարկել է Կաննի միջազգային 70-րդ հոբելյանական կինոփառատոնը: Կարմիր գորգի վրայով անցած մրցավարական ժյուրին գլխավորել է իսպանացի հայտնի ռեժիսոր Պեդրո Ալմադովարը: Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը վարել է իտալացի հայտնի կինոաստղ Մոնիկա Բելուչչին:

Հոբելյանական մրցույթի գլխավոր պարգևն այս անգամ փոքր ինչ փոփոխված կհանձնվի հաղթողին: Հանրահայտ «Ոսկե արմավենու ճյուղը» զարդարվել է ադամանդներով: Որոշ փոփոխություններ կան նաև կինոների դիտման կանոնակարգման մեջ:

«Կանն-2017»-ը բացվել է ֆրանսիացի ռեժիսոր Արնո Դեփլեշենի «Իսմայելի ուրվականները» ֆիլմի ցուցադրությամբ:

Սակայն այն դիտելուց հետո դահլիճը ոչ ծափահարել է և ոչ էլ սուլել: Իսկ քննադատները հայտնելով իրենց կարծիքը ասել են, որ այն շատ ձանձրալի է եղել, թեև դերասանական կազմում մեծամասնությունը հանրահայտ դեմքեր են եղել:
    Դիտվել է 247 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191