Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Առանց պետական աջակցության

05.19.2017

«Լու՞րջ: Փառք աստծո»,- այսպես է արձագանքել Ռուսաստանի Մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին Կաննի 70-րդ փառատոնում քննադատների ու հանդիսատեսների բարձր գնահատականին արժանացած ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Արհամարանք» ֆիլմի ջերմ ընդունելության մասին լուրին:

Նախարարը Ռուսաստանի պետական իշխանական շրջանակներում ոչ միանշանակ ընդունվող տաղանդավոր ռեժիսորի նոր ֆիլմի եվրոպացիների բարձր գնահատականին արձագանքել է նաև հետևյալ խոսքերով. «Ես եղել եմ Կաննում (2010թ.-ին-խմբ.), երբ այնտեղ ցուցադրում էին «Արևից հոգնածները» (ռեժ,՝ Նիկիտա Միխալկով) որը, ճիշտ է, այն ժամանակ ոչ մի մրցանակ չստացավ, նույնիսկ՝ խրախուսական»:

Ռուսական լրատվամիջոցները այլևս որևէ խոսք չեն փոխանցում այդ երկրի մշակույթի գերատեսչության ղեկավարից, սակայն նշում են, որ Զվյագինցևի այս նոր կինոնկարի ցուցադրությունով, փաստորեն, սկսվել է հեղինակավոր կինոստուգատեսի լիամետրաժ ֆիլմերի մրցույթը:

«Համոզիչ վառ և կրքոտ», «գրավչորեն լարված», «ռեալիստական, սակայն փոխաբերական», օտարերկրյա լրագրողները չեն խնայել մակդիրները այդ ֆիլմը բնորոշելիս:

«Արհամարանք»-ը մոսկովյան մի ընտանիքի մասին է, որը բաժանման եզրին է: Ամուսինները պատրաստվում են վաճառել իրենց բնակարանը և հեռանալ միմյանցից: Նրանցից ամեն մեկը նոր սեր է գտել: Նրանց կյանքում արդեն տեղ չի մնում իրենց 12-ամյա որդու համար...

Դահլիճը 15 րոպե անընդմեջ ծափահարել է ու հիացական բղավոցներով գոհունակություն արտահայտել:

Ասենք, որ ռեժիսորը այդ ֆիլմը նկարել է ռուս, ֆրանսիացի, գերմանացի և բելգիացի գործընկերների հետ միասին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր կինոնկարի պրոդյուսեր Ալեքսանդր Ռոդնյանսկին, իրենք ֆիլմը նկարահանել են առանց պետական աջակցության:




Որոնման համակարգում այս թեմայով այլ նյութերի բանալի բառը՝ Զվյագինցև



    Դիտվել է 247 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164