Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներկայացում, որի հեղինակները իրենք իրենց ապահովագրել են ... անհաջողությունից

05.20.2017


Մոսկվայում մեկնարկած «Բալենու անտառ» փառատոնի շրջանակներում, Չայկովսկու անվան համերգային դահլիճում, գլխավոր գործող կերպարների դերում հանդես եկող ոչ պրոֆեսիոնալ դերասան, բայց հանրությանը լավ հայտնի գործիչների մասնակցությամբ ներկայացվել է 20-րդ դարի առաջին կեսի ռուսաստանցի հայտնի կոմպոզիտոր Իգոր Ստրավինսկու ստեղծագործությունների հիման վրա ստեղծված յուրահատուկ մի ներկայացում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

«Սատանան, զինվորը և ջութակը» վերնագրով ներկայացման հեղինակ, ջութակահար և դիրիժոր Դմիտրի Սիտկովեցկին իր այս նախագիծը ստեղծել է կոմպոզիտորի «Զինվորի պատմությունը» օպերա-բալետի և մի շարք այլ ստեղծագործությունների հիման վրա:

Ներկայացման մասնակիցներից են, ինչպես ինքը՝ Դմիտրի Սիտկովեցկին (սատանա), այնպես էլ հրավիրված այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են հեռուստալրագրող Վլադիմիր Պոզդները (պատմիչ) և էստրադային երգիչ Անդրեյ Մակարևիչը (զինվոր):

«Մեր բեմը բաժանված է այնպես, ինչպես նախատեսել է Ստրավինսկին: Բեմի մի հատվածում երաժիշտներն են, դա իմ թիմն է, «սատանայի թիմը»՝ մյուս կողմից, իսկ մյուս կողմում պետք է լինի զինվորի և պատմողի երկխոսությունը»,- ներկայացրել է իր բեմադրության կառուցվածքը Դմիտրի Սիտկովեցկին:

«Ես պրոֆեսիոնալ դերասան չեմ: Այդ պատճառով կերպարի ստեղծումը ինձնից անսահման հեռու է: Ես ձգտում եմ պարզապես համապատասխանել ընդհանուր տրամադրությանը, երաժշտության տրամադրությանը»,- ասել է Մակարևիչը, որը նաև ներկայացման նկարիչն է, ում պատկերած անիմացիոն հերոսները բեմադրության կարևոր բաղադրիչներն են:

Այդ անիմացիան այն գրքի պատկերաշարն է, որը ձեռք բերելու համար ներկայացման հերոս զինվորը վաճառում է իր հոգին: Պարզապես, բեմադրության մեջ գիրքը փոխարինված է պլանշետով:

Այս բեմադրության ժանրը հեղինակն անվանել է մուլտիմեդիական ներկայացում, որտեղ իշխում է երաժշտությունը, պարը, դերասանական և հռետորական արվեստը:

Դմիտրի Սիտկովեցկին հայտարարել է, որ անհաջողության դեպքում իրենք իրենց ապահովագրել են: «Ինչպես գրել եմ ներկայացման ծրագրում, եթե ինչ-որ բան այնպես չէ, ուրեմն պետք է համարել, որ սատանան է մեզ գայթակղել»:
Ինչ որ է: Բայց բեմադրության մասնակիցները որոշել են այն ցուցադրել նաև երկրորդ անգամ:
    Դիտվել է 795 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ