Կկառուցվի «Մեծ թատրոն» սահմանից 8 կմ հեռավորությամբ05.22.2017
2018թ.-ին Նորվեգիայի հյուսիս-արևելքում, Ռուսաստանի հետ սահմանից 8 կմ հեռավորությամբ գտնվող Կիրկենս բնակավայրում կկառուցվի «Ռուսական տուն», որի հիմնական զարդը կդառնա Մոսկվայի Մեծ թատրոնի հանդիսասրահը կրկնօրինակը հանդիսացող դահլիճը: Այդ մասին «teatral-online.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
«Ռուսական տան» նախագիծը առաջ է քաշել նորվեգացի ձեռներեց Կորե Տաննվիկը, որը զբոսաշրջային բիզնեսի ոլորտում նախ և առաջ հայտնի է իր «Սառցե հյուրանոցով»:
Նա ասել է, որ ցանկանում է «հնարավորություն ընձեռել այդ քաղաքի բնակիչներին և հյուրերին սուզվել ռուսական կյանքի և մշակույթի մեջ՝ առանց հատելու Ռուսաստանի Դաշնության սահմանը:
«Ռուսական տան» կարելի է Մեծ թատրոնի հանդիսասրահի կրկնօրինակի ցարական օթյակում նստել ու մեծ էկրանին դիտել «Կարապի լիճը» բալետը, պատվերներ տալ հեղափոխական ժամանակների ոճով ձևավորված «Կարմիր բարում» օղաբլիթներ համտեսելով թեյ վայելել ռուսական իսկական փայտաշեն ամառանոցային տան մեջ, որը պետք է բերվի Ռուսաստանից:
Ավելացնենք, որ Կորե Տաննվիկը իր «Ռուսական տունը» նախատեսում է կառուցել Կիրկենսի հրդեհի հետևանքով ավերակ դարձած նախկին մշակույթի կենտրոնի տեղում: