Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գեղարվեստական ղեկավարը հանդես է գալու որպես վկա

05.24.2017

Մոսկվայի «Գոգոլ կենտրոնում» և նրա գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի նկատամամբ իրականացված քննչական գործողությունները ռուսական թատերական շրջանակներն ընդունել են որպես փաստ և հույս հայտնել, որ ամեն ինչ կընթանա այդ երկրի օրենսդրությանը համապատասխան:

Նախօրեին «Գոգոլ Կենտրոնի դերասանուհի Չուլպան Խամատովան իր գործընկերների անունից հրապարակել է իրավապահ մարմիններին ուղղված գրավոր դիմում : Այնտեղ վստահություն է հայտնվում, որ Կիրիլ Սերեբրեննիկովը բացի ստեղծագործական մասնագիտական գործունեությունը այլ գերակայություններ չի կարող ունենալ: Նա և էլի մի շարք թատերական գործիչներ հույս են հայտնել, որ իրավապահները արագ կկողմնորոշվեն այդ հարցում: Ռեժիսորին իրենց համերաշխությոնն են հայտնել և այդ դիմումի տակ ստորագրել ռուսական բեմարվեստի ժամանակակից շատ հայտնի դեմքեր՝ Մարկ Զախարովը, Եվգենի Միրոնովը և այլք:

Այսօր «Դոժդ» հեռուստալիքը անդրադարձել է «Գոգոլ կենտրոնում» գործող «Ստուդիա-7» միավրման անունով պետությունից ստացված 200 մլն ռուբլու անհայտացման պատմությանը և տեղեկացրել, որ «Գոգոլ կենտրոնի» գեղարվեստական ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովն այդ գործում հանդես է գալու որպես վկա:


Այս թեմայով այլ հղումներ-1



    Դիտվել է 241 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758596061626364656667686970717273747576777879808182838485868788899091929394959697989910010110210310410510610710810911011111211311411511611711811912012112212312412512612712812913013113213313413513613713813914014114214314414514614714814915015115215315415515615715815916016116216316416516616716816917017117217317417517617717817918018118218318418518618718818919019119219319419519619719819920020120220320420520620720820921021121221321421521621721821922022122222322422522622722822923023123223323423523623723823924024124224324424524