Նախարարական օթյակի գաղտնի դռնակը 100 տարի առաջ05.29.2017
Ռուսական «Տեատրալ» հանդեսը նոր խորագիր է բացել, որտեղ վերատպվում են 100 տարվա վաղեմության այնպիսի նորություններ, որոնք այս կամ այն չափով նոր լույս են սփռել մշակույթային կյանքի տարբեր կողմերի վրա:
Այսպես 1917թ.-ի մայիսի 29-ին շրջանառության մեջ է մտել «Մոսկվայի Մեծ թատրոնի նախարարական օթյակում» վերտառությամբ մի տեղեկատվություն, որտեղ ներկայացվում է, որ նախկին նախարարական օթյակներից մեկը, ինչպես նաև մյուս նախարարական հանդիսավոր օթյակներն, ունեն սեփական ճեմասրահ և նույնիսկ, մարմարե լվացարանով զուգարան, ջրի համակարգ և այլն:
Տեղեկացվում է, որ, սակայն նախարարական այդ մի օթյակի ճեմասրահը զուգարանին միացնող միջանցքում պատի մեջ հայտնաբերվել է գաղտնի դռնակ, որը փակվում է բանալիով: Բացելով այդ գաղտնի դռնակը, պարզվել է, որ այնտեղից կարելի է տեսնել մի վանդակաշար, իսկ վանդակաշարի ետևում... իրենց հանդերձարանում հագուստները փոխող բալետի արտիստուհիներին:
Այդ բացահայտումը 100 տարի առաջ դժգոհություն է առաջացրել բալետի խմբում: Տեղեկացվում է, որ այդ կապակցությամբ սկսվել են դռնակի բանալին պահողին հայտնաբերու ուղղությամբ որոնողական աշխատանքներ: