Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կորցրած մի այնպիսի հասկացություն, ինչպիսին է ընկերությունը

05.30.2017


Թատերաշրջանի ավարտին Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնը կնշանավորի իր լավագույն խաղացանկային պիեսներից մեկով «Երեք ընկեր» ներկայացմամբ, որը բեմադրվել է ըստ Էրիխ Մարիա Ռեմակրկի նույնանուն վեպի: Վաղը՝ Հունիսի 1-ին թատրոնի գեղարվեստական ղեկավար Գալինա Վոլչեկի բեմադրած գործը կցուցադրվի 500-րդ անգամ: Այդ մասին տեղեկացնում է «teatral-online.ru»-ն:

«Այսօրվա «Սովրեմեննիկի» դերասանական կազմի մեծամասնությունը ինչ-որ ժամանակ մասնակցել է «Երեք ընկերներին»: Այդ իսկ պատճառով կարելի է ասել, որ սա ոչ միայն նշանավոր վերնագիր է թատրոնի խաղացանկում, այլև գրեթե յուրաքանչյուր դերասանի անձնական կենսագրության մաս է»,- ներկայացման մասին տեղեկատվություն է տարածել թատրոնի մամլո ծառայությունը:

Բեմադրության մեջ բազմաթիվ, արժանիքների (նկարչական ձևավորում, լույս, սցենոգրաֆիա) հետ միասին ստեղծագործական կոլեկտիվը կարևորում է գեղագիտականի և լիրիկականի, կամերայինի և ծավալայինի համադրությունը, գլխավոր հերոսների երակազարկը այն աշխարհում, որը թեև հանդիսատեսին գրավում է գեղագիտական, տեսարժանության դիտանկյունից, բայց տանում է դեպի ծանր ու մութ սպասումների և կանխազգացումների նախապատերազմական ժամանակներ:

1999թ.-ին, պրեմիերայից առաջ Գալինա Վոլչեկը ասել էր, որ բեմադրությամբ ցանկանում է ընդգծել այսօր արդեն գրեթե կորցրած մի այնպիսի հասկացություն, ինչպիսին է ընկերությունը:

«50-ականների վերջերին դեռ պահպանվող ազնվական, երկնագույն-վարդագույնի զգացողությունը այս վեպից անհետացել է,- 20 տարի առաջ նշել է Վոլչեկը և ավելացրե,- երբ ես «Երեք ընկերները» կրկին կարդում էի այսօրվա աչքերով, 20-րդ դարի ավարտին ապրող և շրջապատող աշխարհում անձամբ որևէ բան փոխելու մեջ հաճախ անկարող մարդու աչքրով, այս վեպը զարմանալի համընկավ այսօրվա իմ եսի, իմ աշխարհազգացողության, տրամադրության հետ: Գլխավորն հոգևոր և հոգեբանական հետպատերազմական համն է, ընդ որում պարտված պատերազմի համը,- նշել էր նա և ռեմարկյան գործը մեկնաբանել մի իրավիճակ, որտեղ կյանքը ընթանում է «... տնտեսական փլուզման իրադրության մեջ, անհարմարավետ հողի վրա, անհարմարավետ հասարակության մեջ, միջանցահովի տակ»:

Դա այսօրվա մարդուն հասկանալի մի այնպիսի վիճակ էր, որտեղ, ըստ ռեժիսորի. «Մարդիկ ոչինչ չեն կարողանում պահել, կորցնում են վերջինը, զոհում են իրենց ունեցածից ամենաթանկը և, միևնույնն է, անզոր են այս կյանքի առաջ»:
Ասենք, որ ներկայացման գրեթե 20-ամյա պատմության ընթացքում հանդիսատեսի աչքի առաջ միմյանց են հաջորդել դերասանների մի քանի սերունդ:
    Դիտվել է 58 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249>>հաջորդ