Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ֆիլմեր կարտադրեն նաև Հնդկաստանի հետ

06.02.2017


Ռուսաստանի կառավարությունը հաստատել է հնդկաստանի հետ համատեղ կինոարտադրություն կազմակերպելու համաձայնության նախագիծը; Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Փաստաթուղթը սահմանել է «Ազգային ֆիլմ» կարգավիճակով համատեղ կինոնկարների արտադրության կողմերի պարտավորությունները՝ սկսած նկարահանող խմբերի գործընկեր երկիր մուտք գործելուց, վերջացրած անհրաժեշտ սարքավորումների և նյութերի սահմանից անցկացումը և համապրոդյուսերների կողմից կատարվելիք ֆինանսական ներդրումների բաժնեմասը:

Ռուսաստանի կառավարության կայքում տեղադրված այս փաստաթղթի ուղեկից բացատրության մեջ նշվում է, որ համատեղ աուդիովիզուալ արտադրանք թողարկելու այդպիսի պայմանագրեր Ռուսաստանն արդեն կնքել է նաև Կանադայի, Իտալիայի, Բուլղարիայի, Գերմանաիայի և բազմակողմանի պայմանագրեր՝ ԱՊՀ անդամ երկրների հետ:

Հնդկաստանի հետ համաձայնությունը պայմանավորված է այն բանով, որ Հնդկաստանը հանդիսանում է Ասիայի խոշորագույն կինոարտադրող երկրներից մեկը:

Այս համաձայնությունը նաև զգալիորեն կավելացնի ռուս-հնդկական ֆիլմերի ցուցադրության վարձութային հնարավորությունները և կնպաստի ռուսական կինոարդյունաբերության զարգացմանը և երկու երկրների միջև մշակութային համագործակցության ամրապնդմանը:
    Դիտվել է 294 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175