Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նա մտածում է նաև խենթ պատանեկության հիշողություններով

06.06.2017

Մոսկվայում ընթացող չեխովյան թատերական փառատոնի շրջանակներում նախօրեին իր «Ներքին բնապատկերներ» վերնագրով բեմադրությունն է ներկայացրել ֆրանսիացի ռեժիսոր Ֆիլիպ Ժանթին: Անհավանակ ֆանտազյոր և իրական կախարդ համարվող արվեստագետն իր այդ գործը անվանում է «ոդիսական դերասանների և մարիոնեթների համար»: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Մոսսովետի անվան թատրոնի բեմահարթակում ընթացող ֆրանսիական փառատոնային ներկայացումը կցուցադրվի 5 անգամ:
Ժանտին պահանջարկված թատերական գործիչ է աշխարհում: Նա իր գործերը տասնամյակների ընթացքում ցուցադրել է ավելի քան 50 երկրների հանդիսատեսների:

«Ես մտածում եմ կերպարներով, երազանքներով, փոխաբերություններով (մետաֆորներով), խենթ պատանեկության հիշողություններով: «Ներքին բնապատկերներ»-ը ճանապարհորդություն է,- նշել է նա և ներկայացրել, որ դա «մարդու ճանապարհորդություն է, որը նկարների, մարիոնետների, պարի և երաժշտության օգնությամբ ցուցադրում է իր ներքին ճամփորդության կերպարները: Կերպարներ, որոնցում խառնվում են վերամբարձը, սարսափեցնողը և բանաստեղծականը.... Սա վիրտուալ պոեմ է 7 դերասանների և մարիոնետների համար՝ ստեղծված իմ երազների, ճամփորդությունների և ֆանտազիաների խաչմերուկում»,- ասել է ռեժիսորը:
    Դիտվել է 63 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249>>հաջորդ