Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ինչ կաներ Պուտինը, եթե ցնցուղարանում հայտնվեր համասեռամոլի հետ

06.07.2017

Ինչպես հայտնի է ամերիկացի օսկարակիր կինոռեժիսոր Օլիվեր Սթոունը, ով նաև պետական մի շարք հայտնի դեմքերի մասին (Վենեսուելայի նախկին նախագա Ուգո Չավես, Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրո և այլն) վավերագրական կինոնկարների հեղինակ է, նկարահանում է ֆիլմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին:

Ֆիլմի վրա աշխատելիս Սթոունը Պուտինին նաև հարց է ուղղել սեռական փոքրամասնությունների վերաբերյալ: Ռեժիսորը Ռուսաստանի նախագահին հարցրել է, թե ինչ կաներ նա, եթե սուզանավում հայտնվեր գեյի հետ միևնույն ցնցուղարանում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «bloomberg.com»-ին:

Պուտինը ծիծաղել է և պատասխանել, որ կաշխատեր իրեն պահել հնարավորինս քաղաքավարի: «Դե, ես կնախընտրեի ցնցուղարան չգնալ նրա հետ: Ինչու նրան ենթարկել պրոֆակացիայի: Բայց, դե գիտեք, ես ձյուդոյի վարպետ եմ»,- ասել է Ռուսաստանի նախագահը:

Այս հարցին Օլիվեր Սթոունն անդրադարձել է Պուտինի հետ համասեռամոլության մասին զրուցելու ընթացքում: Հիշեցնենք, որ Ռուսաստանում գործում է օրենք, որով արգելվում է համասեռականության քարոզչությունը:

Ասենք, որ Պուտինի մասին ֆիլմը բաղկացած է լինելու մի քանի մասից: Ըստ որոշ ռուսական լրատվամիջոցների այն լայն հանրության ուշադրությանն է ներկայացվելու հունիսի 12-15-ին:
    Դիտվել է 253 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175