Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գեյմերը խնդրել է կարճել ընդդեմ Պոլանսկու բռնաբարության գործը

06.10.2017

Ամերիկուհի Սամանթա Գեյմերը, ում 1977 թ.-ին, 13 տարեկան հասակում բռնաբարել էր կինոռեժիսոր Ռոման Պոլանսկին, Լոս-Անջելեսի դատարանին խնդրել է կարճել այդ գործը: Այդ մասին «bbc.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Գեյմերը ասել է, որ ինքը հոգնել է այդ գործից, որը շարունակվում է արդեն 40 տարի և ցանկանում է ամեն ինչ վերջացնել: Սակայն նրա այդ հայտարարության մասին դատավորը որոշում դեռ կայացրել:

Ռոման Պոլանսկու դեմ քրեական գործը հարուցվել է 1977թ.-ին: Նա մեղադրվել է անչափահաս մոդել Սամանթա Գեյմերի հետ ինտիմ հարաբերություն ունենալու մեջ: Պոլանսկին ընդունել է իր մեղքը և բանտում անցկացրել է 42 օր, որից հետո փախուստի է դիմել և հեռացել ԱՄՆ-ից:

Այժմ 83-ամյա կինոգործիչն ապրում է Փարիզում: 2009թ.-ին Ցյուրիխի կինոփառատոնին մասնակցելու նպատակով Շվեյցարիա ժամանած Պոլանսկին ԱՄՆ-ի իշխանությունների հարցման հիմա վրա ձերբակալվեց, իսկ մի քանի ամիս անց 4,5 մլն դոլար գրավի դիմաց բաց թողՆվեց: 2010թ.-ին Շվեյցարիան հրաժարվեց նրան արտահանձնել ԱՄՆ-ին:

2015թ.-ին լեհական դատարանը նույնպես քննել է ռեժիսորին ԱՄՆ արտահանձնելու հարցը և հրաժարվել է այն բավարարել:

2017թ.-ին Լոս-Անջելեսի դատարանը մերժեց Ռոման Պոլանսկու միջնորդությունը բռնաբարության մասին գործը կարճելու վերաբերյալ:

Ռոման Պոլանսկին այնպիսի ֆիլմերի հեղինակ է , ինչպիսիք են «Դանակը ջրում», «Փակուղի», Ռոզմարիի զավակը», «Չինական թաղամաս» և այլն: Նրա «Դաշնակահարը» ֆիլմը 2003թ.-ին արժանացավ «Օսկարի», որպես տարվա լավագույն կինոնկար: Նա նաև Կաննի միջազգային կինոփառատոնի «Արմավենու ոսկե ճյուղի», Բելինալեի, Վենետիկի, BAFTA (Մեծ Բրիտանիա) և էլի շատ հայտնի կինոմրցույթների գլխավոր պարգևների դափնեկիր է:
    Դիտվել է 233 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431>>հաջորդ