Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թուրքիային նվիրված փառատոն Մոսկվայում

06.13.2017

Մոսկվայի «Կրասնայա Պրեսնյա» այգում հունիսի 16-18-ին անցկացվելու Թուրքիային նվիրված փառատոն, որը ստացել է «Մեծ բազար և արհեստների գյուղ» անվանումը: Այցելուներին այստեղ ծանոթացնելու են թուրքական մշակույթին, պատմությանը, լեզվին և ավանդույթներին:Այդ մասին տեղեկացնում է «mos.ru»-ն:

«Գրանդ բազարում» կխաղարկվեն այդ երկիր այցելու համար նախատեսված 200 ուղեգրեր, հանդիպումներ կկազմակերպվեն երկար ժամանակ ռուսական հեռուստատեսությամբ ցուցադրված «Հիանալի դար» սերիալի դերասաննեի հետ, կանցկացվեն այլ միջոցառումներ:
    Դիտվել է 564 անգամ