Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ակնկալված 12-ի փոխարեն՝ ստացավ 2 «Թոնի»

06.14.2017


Հունիսի 13-ին Նյու-Յորքում կայացել է ԱՄՆ-ի թատոնի ոլորտի» գլխավոր մրցանակաբաշխությունը՝ «Tony Awards»-ը՝ «Թոնին»:

Առավել շատ 12 անվանակարգերի էր ներկայացվել «Նատաշա: Պիեռը և 1812-թ.-ի մեծ գիսաստղը» մյուզիքլը՝ ըստ ռուս դասական Լև Տոլստոյի «Պատերազմ և Խաղաղություն» վեպի: Սակայն այս երաժշտական ներկայացմանը բաժին է հասել ընդամենը երկու «Թոնի»՝ դեկորացիաների և լույսի համար:

Իսկ մրցանակաբաշխության հաղթահանդեսը նշեց մեկ այլ երաժշտական ներկայացում՝ «Սիրելի Այվն Հանսեն» մյուզիքլը: Այս բեմադրությունը պատմում է իր ուժերի վրա անվստահ դպրոցական մասին, որը կարողանում է հաջողության հասնել սոցիալական ցանցերում: Ներկայացման գլխավոր դերակատար Բեն Փլաթը ճանաչվեց լավագույն դերասան, իսկ, ընդհանուր առմամբ այս մյուզիքլը տիրացավ 6 «Թոնիի», որը այս տարվա մրցանակաբաշխության առավելագույն ցուցանիշն է:

Ասենք, որ մյուզիքլում կատարած կնոջ լավագույն դերակատարման համար մրցանակը բաժին հասավ Բրոդվեյի դերասանուհի Բեթ Միդլերին: Նա հանդես է գալիս «Hello, Dolly!» երաժշտական-թատերական նախագծում:

Դրամատիկական ներկայացումներից լավագույն ճանաչվեց 3 ժամ տևողությամբ «Օսլո» բեմադրությունը, որը անդրադառնում է պաղեստինա-իսրայելական հակամարտությանը և Նորվեգիայի մայրաքաղաքում այդ հիմնախնդրի կապակցությամբ ընթացող բանակցություններին:
    Դիտվել է 56 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249>>հաջորդ