2017թ.-ի Բուքերյան մրցանակակիրը «Ձին մտնում է բար» գիրքն է06.15.2017
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ամփոփել են այս տարվա Բուքերյան հայտնի միջազգային գրական մրցանակաբաշխության արդյունքները: Հաղթող է ճանաչվել իսրայելցի գրող Դեյվիդ Գրոսմանի «Ձին մտնում է բար» գիրքը: Այդ մասին տեղեկացնում է մրցանակաբաշխության պաշտոնական «themanbookerprize.com» կայքը:
Այս տարի մրցույթին մասնակցել են 6 գրողների ստեղծագործություններ, որոնցից 4-ը եվրոպացիներ էին, իսկ երկուսը իսրայելցիներ:
Հաղթող ստեղծագործության ֆաբուլան հյուսվում է իսրայելական փոքրիկ քաղաքի բարերից մեկում, որի հաճախորդների առաջ հանդես է գալիս կատակերգը: Մարդիկ հետաքրքիր զվարճանքի փոխարեն նկատում են, որ կատակերգակը բեմի վրա խարխլվում է, քանդվում: Հանդիսատեսները կամ պիտի աղմկեն ու սուլեն այս անհաջող իրողության համար, կամ էլ հեռանան բարից, եթե չեն ցանկանում նայել կատակերգակի հետ կատարվող անձնական դժոխքից ներս...
Բուքերյան միջազգային մրցանակը հիմնվել է 2005թ.-ին, որպես լրացում մինչ այդ գործող Բուքերյան մրցանակաբաշխության, որ անցկացվում էր Մեծ Բրիտանիայի տարածքում ապրող գրողների ստեղծագործությունների միջև:
Մինչև 2015թ.-ն մրցանակաբաշխությունը կայանուիմ էր 2 տարին մեկ անգամ: Մասնակցելու իրավունքը տրվում է միայն անգլերեն լեզվով գրված (նաև թարգմանված) ստեղծագործություններին: 2016թ-ից Բուքերյան մրցանակաբաշխությունը դարձել է ամենամյա և անցկացվում է Մեծ Բրիտանիայում անգլերեն լեզվով հրատարակված գրքերի միջև:
Այս թեմայով այլ հղումներ-1
Այս թեմայով այլ հղումներ-2
Այս թեմայով այլ հղումներ-3