Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռուսաստանում շարունակում են բզկտել դեռ կյանք չմտած «Մաթիլդային»

06.16.2017

«Ես ամաչում եմ այն բանի համար, թե ինչպիսի վիճակում է գտնվում մեր հասարակությունը: Եվ ես, ինչպես մյուս արվեստագետները, ընդունում եմ մեղքի իմ բաժինը, որը մեզ հասցրել է այսպիսի անելանելի, խայտառակ վիճակի» հայտարարել է դերասան Եվգենի Միրոնովը օրերս Սանկտ-Պետերբուրգցի կինոռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելի «Մաթիլդա» ֆիլմի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում: Այդ մասին տեղեկացնում է «teatral-online.ru»-ն:

Խոսքը եղել է այն մասին, որ վերջին շրջանում Ուչիտելի ղեկավարած «Ռոկ» կինոստուդիան պարբերաբար ուշադրության կենտրոնում է հայտնվում ռուսական վերջին ցարի սիրո մասին պատմող աղմկահարույց ֆիլմի շուրջ ընթացող խոսակցությունների պատճառով նաև՝ ենթարկվում է ստուգումների պետական տարբեր կազմակերպությունների կողմից:

«Ցանկացած մեկ այլ երկիր կհպարտանար, որ իր կայսեր մասին նկարահանվել է լիրիկական պատմություն, որտեղ կա դրամատուրգիա, պատանեկան հրապուրվածություն, առաքելության և ընտրության թեմա»,- նշել է Միրոնովը և ընդգծել, որ իր կարծիքով արվեստագետը իրավունք ունի պատմել յուրաքանչյուր մարդու կյանքի մասին, մանավանդ, որ Նիկոլայ 2-րդը սրբադասվել է մահից հետո: Ըստ նրա, հենց դա էլ առավել հետաքրքրական պետք է լիներ եկեղեցու ներկայացուցիչների համար, քանի որ այս պատմությունը ցույց է տալիս, թե որքան փշոտ է ճանապարհը սրբերի համար:

Խոսելով Ուչիտելի ու նրա ստեղծած ֆիլմի մասին, որը դեռ որևէ մեկը չի տեսել, Միրոնովը արդեն ամիսներ շարունակվող հալածանքները չի համարում ֆիլմի գովազդման ինչ-որ եղանակ: Նա Ուչիտելին համարում է ռուսական այսօրվա կինեմատոգրաֆիայի դասական, և կարծում է, որ երկիրը հայտնվել է ոչ պրոֆեսիոնալիզմի և անգրագիտության ժամանակների մեջ:

Լինելով այս օրերին Սոչի քաղաքում ընթացող «Կինոտավր» համառուսական կինոփառատոնի մրցույթի ժյուրիի նախագահը, Միրոնովը նաև խիստ գնահատականներով դժգոհել է երիտասարդ կինեմատոգրաֆիստների սերնդից, որը, ըստ նրա ոչ արհեստավարրժություններ է իրեն թույլ տալիս, «քանի որ անժամանակներ են....»:

Ասենք, որ Միրոնովը նույնպես հանդես է գալիս «Մաթիլդա» ֆիլմում: Նա ափսոսանք է հայտնել այդ ժապավենի շուրջ ստեղծված աղմուկի համար: Ըստ նրա ,գործը շատ ավելի կշահեր, եթե այսպիսի ծավալուն խոսակցություններ ընթանային ստեղծագործության գեղարվեստական կողմերի շուրջ, այն մասին, թե ինչպես է ռեժիսորը մոտեցել իր ֆիլմում սիրո, ամուսնության, պարտականնությունների, իշխանության և ազատության թեմաներին:

«Արվեստագետները ինքնարտահայտվում Են այնպես, ինչպես տեսնում են աշխարհը տվյալ պահին, նրանք մեկնաբանում են, խոսում են այս աշխարհի մասին այնպես, ինչպես ընկալում են և մենք կարող ենք դրա համար վիճել: Սակայն գրաքննությունը արվեստի նկատմամբ մոտեցում չէ»,- նշել է Միրոնովը:



Այս թեմայով այլ հղումներ-1
Այս թեմայով այլ հղումներ-2

Տեսանյութեր

Դիտվել է 287 անգամ
123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168