Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շփվել այդտեղ բնակվողների հետ և դառնալ նրանց կյանքի մասնակիցը

06.17.2017


«Կամչատկա» ռուսական անունով իսպանական փողոցային թատրոնի ներկայացումների յուրահատկությունն այն է, որ ամեն ելույթի ժամանակ նախորդ ցուցադրված ներկայացումը հաջորդ անգամ բեմադրում են նորից և նորովի: 10 տարի առաջ հիմնադրված թատերախումբը շատ մասնագետների կարծիքով կարող է կողմնորոշիչ հանդիսանալ աշխարհի բոլոր փողոցային թատրոնների համար: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Օրերս հյուրընկալվելով Ռուսաստանի մայրաքաղաքում իսպանացի արտիստները մոսկվացի փորձառու հանդիսատեսներին ներկայացրին իրենց «Հաբիթակուլում» վերնագրով ներկայացումը՝ դրա համար որպես ցուցադրահարթակ ընտրելով նախկին «Բոլշևիկ» ֆաբրիկայի 5 հարկանի շենքը:

Ըստ ներկայացման գաղափարի թատերախումբը գալիս է նոր երկիր, որտեղ գտնում են մի տուն, որտեղ կկարողանան ապրել:

Հերոսները, որ 10 գաղթականներ են, իրենց նոր բնակության վայր՝ Հաբիթակուլում են հրավիրում հանդիսատեսներին, որտեղ կարելի է ազատ տեղաշարժվել սենյակից սենյակ, շփվել այդտեղ բնակվողների հետ և դառնալ նրանց կյանքի մասնակիցը:

Այս ներկայացումը անդրադառնում է այն հարցին, թե ինչպես գաղթականներն արմատներով ու ավանդություններով սերտաճում են իրենց համար նոր աշխարհին: Այստեղ չկան դերեր և սցենար: Բոլորը իմպրովիզացիաներ են:

«Ինչպես ամենքը, այնպես էլ մենք ունենք մեր ծիսակարգը,- ասում է թատերախմբի անդամ Հարի Շոխաթը: - Օրինակ, մենք պատրաստում ենք լիմոնի հյութով ըմպելիք: Բայց այն չենք խմի այստեղ: Կտեղափոխվենք մեկ այլ միջավայր և այն կխմենք հյուրերի հետ միասին: Եվ այսպես, մենք ունենք լիմոններ, որոնք պահվում են տարբեր տեղերում: Ունենք շշեր, որոնք մենք կփոխանցենք թեյի սենյակ: Ըմպելիքի մեջ մենք դեռ կավելացնենք համեմունքներ: Դրանք մեր մոտ աճում են: Երեկոյան հանդիսատեսը և մենք միասին կհավաքենք տերևներ, որպեսզի դրանցով թեյ պատրաստենք: Այդպես է ապրում մեր տունը»:

«Կամչատկան» 10 տարվա ընթացքում հանդես է եկել 27 երկրներում: Ցուցադրել է 450 ներկայացում:

Խումբը «Կամչատկա» է կոչվում իսպանացիների տեսանկյունից երևութականին մոտ տեղանքի համբավ ունենալու համար, որի մասին լսել են, բայց որը տեսնելու համար ճիգեր են պահանջվում: «Կամչատկան» իսպանացի արտիստների համար ունի ավետյաց երկրի նշանակություն:
    Դիտվել է 785 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ