Այնպես, ինչպես դա անում է միլիոնների սիրելին...06.19.2017
79 տարեկան հասակում արդյո՞ք պետք է անպատճառ լիել Չելենտանո, որպեսզի քեզ զգաս ոչ պակաս երիտասարդ ու սիրո հիանալի ճախրանքների ունակ: Անշուշտ ոչ: Կարելի է այդպիսի կենսաթրթիռներով ապրել այդ և ավելի բարձր տարիքում: Պայմանն ավելի քան պարզ է. պետք է կարողանալ գնահատել գեղեցիկն ու թարմը այնպես ինչպես դա անում է միլիոնների սիրելին դարձած իտալացի մեծ արտիստը՝ զմայլվել ու զարմանալ ամենայն գեղեցիկով այնպես, ինչպես դա առաջին անգամ պատահում է պատանի հասակում:
80-ամյակին մոտեցող Չելենտանոն երգչուհի Միննա Մացցինի հետ թողարկել է նոր տեսահոլովակ, որը իր ռիթմով և հնչեղությամբ ոչ միայն հաճելի է, այլև այնքան վարակիչ, որ կեսից արդեն թվում է, որ դու երգիչների հետ կատարում ես այդ երգը, ինչպես դա սովորաբար արվում է կարաոկեի ժամանակ:
«Քեզնից մեկ քայլ ետ» երգը Չելենտանոյի թողարկած վերջին՝ 40-րդ ձայնապնակի հաճելի անակնկալներից է և, վստահ ենք, որ առույգ և հաճելի տրամադրություն կփոխանցի նաև «Թագլուրի» ընթերցողներին: