Թվայնացվում են նոտաները և երաժշտական գրականությունը10.23.2013
Ռուսաստանի մշակույթի նախարարությունը հայտարարել է արվեստի և երաժշտական դպրոցների համար նախատեսված նոտաների և ուսումնա-մեթոդական գրականության ֆոնդերը թվայնացնելու մրցույթ: Այդ նպատակների համար նախատեսվում է հատկացնել 5,7 մլն ռուբլի: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն` հղում անելով պետական գնումների պաշտոնկան կայքին:
«Աշխատանքները կիրականացվեն մեկ փուլով, որն իր մեջ է ներառում լիցենզիոն պայմանագիր կնքելու ճանապարհով իրավունքների ձեռք բերումը, ստեղծագործությունների թվայնացումը և պետական պատվիրատուին ստեղծագործությունները փոխանցելու, դրանք օգտագործելու և մատենագիտական նկարագրությունը կատարելու իրավունքը»,- ասվում է փաստաթղթում:
Աշխատանքների կատարման արդյունքում էլեկտրոնային ձևաչափի կբերվի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից Երաժշտական ակադեմիական քոլեջի ֆոնդերում գտնվող ոչ պակաս քան 150 հազար էջ նոտային և մեթոդական գրականություն:
Ինչպես հետևում է տեխնիկական հանձնարարությունից, էլեկտրոնային ֆայլերը պետք է պահվեն Ազգային էլեկտրոնային գրադարանում: Օգտատերերը տվյալների լրիվ տեքստային բազայից կօգտվեն օն-լայն ռեժիմում:
Աշխատանքների կատարման առավելագույն ժամկետը կազմում է 24 օր` պայմանագրի ստորագրման օրվանից սկսած:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 20-ին: