Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կալանավորվել է «Գոգոլ-կենտրոնի նախկին ղեկավարը

06.20.2017


Մոսկվայում կալանավորվել է «Գոգոլ-կենտրոնի» նախկին տնօրեն Ալեքսեյ Մալոբորոդսկին: Այդ մասին տեղեկատվությունը փոխանցում է ««taglur.am»-ը»՝ հղում անելով «meduza.io»-ին:

Ռուսաստանի քննչական կոմիտեն իր պաշտոնական կայքում հայտնելով այդ մասին, նշում է, որ նախկին տնօրենը կալանավորվել է «Գոգոլ-կենտրոնի» «7-րդ ստուդիա» ստորաբաժանման համար հատկացված բյուջետային փոխերը գողանալու մասին գործի շրջանակներում, որտեղ նախկինում նա զբաղեցնում էր գլխավոր պրոդյուսերի պաշտոնը:

Թե ինչի մեջ է մեղադրվում Մալոբորոդսկին դեռ չի հստակեցվում, սակայն քննչական կոմիտեի տեղեկատվության մեջ նշվում է, որ «մոտ ժամանակներում քննությունը պլանավորում է մեղադրանք հարուցել և միջնորդել դատարանի առջև նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու համար»:

Հիշեցնենք, որ «Գոգոլ-կենտրոնի» «7-րդ ստուդիայի» բյուջետային միջոցների գողության գործի շրջանակներում դեռ մայիսի 23-ին խուզարկվել էր այս թատրոնը և կենտրոնի գեղարվեստական ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովի տունը: Քննության վարկածով խոսքը գնում է 200 մլն ռուբլի պետական փողերի անհետացման մասին:

Կիրիլ Սերեբրեննիկովին պաշտպանությամբ հանդես եկան ինչպես ռուսաստանցի բազմաթիվ մտավորականներ, այնպես նրա օտարերկրացի գործընկերները: «Գոգոլ-կենտրոնի» ղեկավարի նկատմամբ արդար քննություն իրականացնելու հարցով Մոսկվայի Ազգությունների թատրոնի գեղարվեստական ղեկավար Եվգենի Միրոնովը կառավարական բարձր պարգև ստանալու հանդիսավոր արարողության ժամանակ նույնբիսկ անձամբ դիմեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Ի դեպ, «Գոգոլ-կենտրոնում» և Սերեբրեննիկովի տանը ուժայինների ընդգծված կոպիտ խուզարկությունների մասին օրերս լրագրողների հետ ուղիղ եթերում ունեցած հանդիպման մասին Վլադիմիր Պուտինը ասել է. «Ոչ մի խելքով բան ես այստեղ չեմ տեսնում, որովհետև ոչ մի անհրաժեշտություն չկա հայտնվել թատրոնում, հաշվապահությունում ուժային օժանդակությամբ, դա ուղղակի անհեթեթ է»:




Այս թեմայով այլ հղումներ-1
Այս թեմայով այլ հղումներ-2




    Դիտվել է 844 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ