Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ավտովթարի հետևանքով զոհվել է դերասան Երվանդ Ենգիբարյանը

10.23.2013


Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 05:00-ի սահմաններում Երևանի Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասի 6/2 շենքի բնակիչ 30-ամյա Երվանդ Ենգիբարյանը «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի՝ ՌԴ քաղաքացի, 34-ամյա Մարիամ Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նրան ավտոմեքենայից դուրս են բերել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության ոստիկանները: Վիրավորը շտապ օգնության մեքենայով տեղափոխել է հիվանդանոց:

Իսկ վթարի ենթարկված մեքենայի վարորդը` Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասան Ե. Ենգիբարյանը տեղում զոհվել է:

Դեպքի վայր ժամանած ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները զոհվածի մարմինը ավտոմեքենայից դուրս բերելու համար ստիպված են եղել հատուկ տեխնիկայի միջոցով այն մասնատել:

Երիտասարդ դերասանի մահվան կապակցությամբ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը իր ցավակցական խոսքում նշում է, որ «Երվանդ Ենգիբարյանը բեմ էր բերում զարմանալի ազնվականություն, բանաստեղծականություն, հաստատում էր նոր հերոսի ժամանակը, դառնում էր հմայքի ու գեղեցկության խորհրդանիշը... »
    Դիտվել է 1310 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ