Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ջեյմս Թյերե. «Ես ցանկանում եմ թափառել թեմայի շուրջը»

06.27.2017

«Որքան շատ ներկայացումներ եմ բեմադրում, այնքան քիչ եմ ցանկանում հասկանալ, ինչի մասին են դրանք: Կինոյում դու պետք է պատմես պատմություն: Թատրոնում դու կարող ես պարզապես երաժշտություն լսել, հետևել շարժումներին, հորինել պոեզիա կամ քեզ արձակ թողնել դեպի ճանապարհորդություն: Ես հասել եմ այդ վիճակին: Ես այլևս չեմ ցանկանում պատմել պատմություններ, ես ցանկանում եմ թափառել թեմայի շուրջը»,- ասել է դերասան, ռեժիսոր Ջեյմս Թյերեն:

Այս օրերին հռչակավոր Չարլզ Չապլին պապիկի ոչ պակաս տաղանդավոր թոռը՝ Ջեյմս Թյերեն Մոսկվայում շարունակվող չեխովյան թատերական փառատոնի հյուրն է: Ֆրանսիայում բնակվող և ստեղծագործող արտիստը հանդես է գալիս «Գորտը ճիշտ էր» իր նոր ներկայացմամբ: Նրա ղեկավարությամբ գործող թատերախումբն ունի շատ հանելուկային «Մայիսյան Բզեզի ընկերություն» անվանումը:

«Ես թատրոնով եմ զբաղվում հենց այն բանի համար, որպեսզի չբացատրեմ այն, ինչ ներսում է, որպեսզի թափառեմ շուրջ բոլորը: Թափառենք միասին առավելագույն ինտենսիվությամբ մի քանի ակնթարթ, դրանցում, համենայնդեպս, հնարավոր է, կա իմաստ, որը չի տարածվում քթի ծայրից առավել հեռու.... Գորտը մեզ կպատմի....»,- իր կատարած աշխատանքը ներկայացնելիս ասել է Թյերեն:

Սա նրա 4-րդ հանդիպումն է մոսկվացի հանդիսատեսի հետ: Նախորդ այցելություններին նա իր հետ բերել էր «Ց՝տեսություն հովանոց», «Ռաուլ» և «Կարմիր ծխախոտ» ներկայացումները:

Ներկայացման տոնավաճառային մեխանիզմները պատրաստված են Ջեյմսի ծնողների, մոր՝ Վիկտորիա Չապլինի և հոր՝Ժան-Բատիստ Թյերեի թափառական կրկեսի սկզբունքներով: Դեկորացիաների բոլոր տեխնիկական կառուցվածքները հորինել է Թյերեն և իրականացրել իր խմբի անդամների հետ միասին ամբողջությամբ միայն ձեռքերով, առանց համակարգչային կամ այլ բարձրագույն տեխնոլոգիաների կիրառման:

«Իմ բոլոր ներշնչանքները կյանքից են: Այն ավելի խենթ է, քան ցանկացած երևակայություն: Ես ծնունդով կրկեսային ընտանիքից եմ՝ շատ խոր արմատներով: Այնպես, որ ես պարզապես վերադարձնում եմ ամենը, ինչը ներարկել են իմ մեջ: Գիտեք, դա ինչպես փայտով աշխատելիս. եթե մանկությունից ներշնչում ես նրա հոտը և տեսնում ես թե ինչպես է հայրդ աշխատում դրա հետ, այն պարզապես մտնում է քո մեջ»,- բացատրել է Ջեյմս Թյերեն:



Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 820 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ