Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Google-ը տուգանվել է 2,42 միլիարդ եվրոյով

06.27.2017

Եվրահանձնաժողովը տուգանել է Alphabet-ին (Google-ի ծնող ընկերությանը) ռեկորդային 2,42 մլրդ եվրոյով: Այդ մասին տեղեկացնում է «sg.news.yahoo.com»

Եվրահանձնաժողովի մրցակցային հարցերով տնօրեն Մարգրեթ Վեստագերը հայտարարել է, որ տեխնոլոգիական հսկան, որպես աշխարհի ամենատարածված որոնման համակարգ ապրանքների և ծառայությունների հարցումներ ստանալիս «չարաշահել է շուկայում իր գերիշխանությունը», և առավելություն տվել Google- ի առևտրային սպասարկմանը: Դա արվել է այնպես, որ նման հարցումների ժամանակ այս ընկերության առևտրային գործընկերները միշտ հայտնվել են առաջին տողերում:
    Դիտվել է 352 անգամ