Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հիասքանչ աղջիկների և անսանձ կանանց քաղաք Մակոնդոն

06.28.2017


Թատերաշրջանի ավարտին Մոսկվայի Պետական թատերական ինստիտուտում բեմադրվել է Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» ասք-ներկայացումը: Բեմադրությունը տևում է 7 ժամ և պատմում է Մակոնդո քաղաքի հայտնվելու և նրա հետ միասին Բուենդիա տոհմի անհետանալու մասին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Բեմադրությունն իրականացնելու համար շրջապտույտի մեջ է ներառվել թատերական ինստիտուտի 3-րդ հարկում գտնվող «սև լսարանի» ողջ տարածքը: Նույնիսկ բեմադրության մաս է դարձել լուսավորողի խցիկը, որը հաջողությամբ ծառայել է հերոսներից մեկին, Մելքիադեսին, որպես նրա բաղձալի սենյակ:

Իսկ տապի, փոշու, վարդերի, անքնության, երազանքների, նախապաշարմունքների, երևակայության, գաղտնիքների, հիասքանչ աղջիկների և անսանձ կանանց քաղաք Մակոնդոն բեմական արտահայտություն է ստացել լուսային պարտիտուրայի, գիթառի ակորդների և նվազագույն ռեկվիզիտի (սառոյց, ջուր, Ամարանտայի երկար ծածկոց) միջոցով:

Մակոնդոյի պատմությունը ներհյուսված է Բուենդիա տոհմի պատմությանը: Դա մոտ 100 տարի է, որտեղ կա պատերազմ, ատելություն, հրաշք և ինքնազոհում, սիրային խենթություն և մաքուր նրբություն և, գլխավորը, անտանելի մենակություն, որը Բուենդիա տոհմի գլխավոր թերությունն ու գլխավոր շնորհն էր:

Չնայած բոլոր նախապատրաստություններին և նախազգուշական միջոցներին տաքարյուն Խոսե Արկադիո Առաջինը հաջողացնում է պոկել Ուրսուլայի «կուսության գոտին»: Այս «արգելված կիրքը» և հարևանի սպանության ընդհանուր մեղքը առաջին երկու Բուենդիաներին կմիացնի անբաժանելի կապով: Եվ նրանց փոխադարձ կրքի այդ պաշարը կբավականացնի Բուենդիա տոհմի 6 սերնդի:

Բեմադրությունը իրականացրել է ռեժիսոր Եգոր Պերեգուդովը: Նա սիրո և կրքի թեմային անդրադարձել է միաժամանակ երկու թատրոններում: Մյուս ներկայացումը նա բեմադրել է «Սովրեմեննիկ» թատրոնում՝ ըստ Օստրովսկու «Ուշահաս սեր» կոմեդիայի:

Այս արվեստագետի մասին մասնագիտական ոլորտներում նշում են, որ նրա փիլիսոփայական թատրոնը դեռ միայն մեկնարկում է և բացազատվում մոսկովյան բեմում՝ իր համոզիչ ուժով:
    Դիտվել է 53 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249>>հաջորդ