Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Հավատում եմ» մրցանակը կտրվի Միքելե Պլաչիդոյին

06.29.2017

Իտալացի դերասան և ռեժիսոր Միքելե Պլաչիդոն, որին նախկին Խորհրդային երկրներում նախ և առաջ հիշում են ռեժիսոր Դամիանո Դամիանիի «Ծովահրեշ» հեռուստատեսային գեղարվեստական բազմասերիանոց ֆիլմում կատարած ոստիկանության կոմիսար Կատամիի դերով, այս օրերին ընթացող Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ծրագրի շրջանակներում ներկայացրել է իր «7 րոպե» կինոնկարը:

Ֆիլմն անդրադառնում է գաղթի թեմային, որը մեծ խնդրի է վերածվել թե Իտալիայի և թե ողջ Եվրամիության համար:

Կինոնկարի պատումը հյուսվում է տեքստիլ գործարանի սեփականատերերի կողմից հսկիչ ծրարը խոշոր կորպորացիային վաճառելու շուրջ: Այդ գործարքի պայմանագրում կա մի կետ, որը պետք է հաստատվի գործարանի բանվորների խորհրդի կողմից: Խորհուրդը որ կազմված է 11 կանանցից, պետք է իրենց և գործընկերների անունից որոշեն համաձայնվել այդ գործարքին, թե ոչ:

Պլաչիդոն ասել է, որ սա իր համար անսովոր թեմա է, որը դուրս է գալիս իր համար «մասնագիտական» դարձած ոստիկանական շրջանակներից: Բայց նա նաև նշել է, որ միգրացիան մեծ հիմնախնդիր է դարձել Արևմուտքի համար:

Այսօր՝ հունիսի 29-ին, փառատոնը հանդիսավորապես կամփոփի իր աշխատանքները: Միքելե Պլաչիդոյին կհանձնվի Ստանիսլավսկու անվան դերասանական գլխավոր մրցանակը, որը կոչվում է «Հավատում եմ»:




Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 209 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431>>հաջորդ