Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Օպտիմիզացիայի առաջին զոհը Ֆիլհարմոնիայում

07.03.2017


Այսօր Ռուսաստանի Սարատով քաղաքի ֆիլհարմոնիայի տնօրեն Ելենա Չեչենկոն հրաժարական է տվել, որովհետև ստիպված է եղել իրականացնել օպտիմիզացիայի քաղաքականություն: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Այսպես, մասնավորապես հունիսի վերջին հայտարարվել է, որ մարզում միակ պրոֆեսիոնալ ազգագրական «Բալագան» համույթը, որի կազմում կա 15 մենակատար, պետք է ազատվի 10 հոգուց:

«Երբ մենք հարցրեցինք, ինչպես կարող է այդպիսի կազմով համույթը կատաել բազմաձայն երգ, մեզ առաջարկեցին երգել երկձայն ժողովրդական երգեր՝ բյուջետային միջոցները խնայելու նպատակով,- ասել է այդ համույթի ղեկավար Ալեքսանդր Կուրիլենկոն: Նա նաև նշել է, որ ռուսական երգը, դա հենց բազմաձայնությունն է, որը սլավոնական մշակույթի յուրահատուկ երևույթներից է:

Ի դեպ, համույթի ամբողջականությունը պաշտպանել է նաև մարզի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Ռադաևը:

Ըստ նրա սարատովցիների մի քանի սերնդի իր արվեստը ներկայացրած ստեղծագործական կոլեկտիվի ֆինանսատնտեսական և կազմակերպչական հարցերը արդարացում չեն նրանց խնդրանքը չլսելու համար: Նա այդ պահանջը համարել է առանց մտածելու վարչարարության արդյունք:

Ինչ-որ է, բայց «առանց մտածելու վարչարարությունը» Սարատովի ֆիլհարմոնիայում բերել է իր առաջին բացասական հետևանքները: Այսօր այդ հաստատության տնօրեն Ելենա Չեչենկոն ստիպված հրաժարական է տվել:
    Դիտվել է 265 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185