Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեկնարկել է զբոսաշրջիկներին հասցեագրված բալետային փառատոնը

07.03.2017


Մոսկվայում 17-րդ անգամ մեկնարկել է «Ամառային բալետային սեզոններ» փառատոնը, որին մասնակցում են ինչպես Ռուսաստանի տարբեր քաղաքներից, այնպես էլ արտասահմանից ժամանած խմբեր: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Այս տարի այս նախագիծը գործողության մեջ կլինի երկու ամիս, կներկայացվի ընդհանուր առմամբ 62 ներկայացում և կեզրափակվի օգոստոսի 29-ին:

Փառատոնը բացվել է Չայկովսկու հայտնի «Կարապի լիճը» դասական բալետով, որը ներկայացվել է Մոսկվայում ավելի քան 20 տարի ելույթի հնարավորություններից ինչ-ինչ պատճառներով զրկված Վորոնեժի օպերայի և բալետի թատրոնը: Ընդհանուր առմամբ նրանք կներկայացնեն 8 դասական բալետ, 8-ն էլ բեմադրված ակադեմիական, դասական ոճով:

Փառատոնում Չայկովսկու «Կարապի լիճը» կցուցադրվի նաև այլ ձևաչափով: Իտալիայից այստեղ կժամանեն «Compagnia Nazionale» թատրոնի արտիստները և իրենց ղեկավար Լուիջի Մարտելլետտեի գլխավորությամբ կցուցադրեն ժամանակակից խորեոգրաֆիայի աշխատանքներ: Բացի «Կարապի լիճը» բալետի ժամանակակից մեկնաբանությունից նրանք կցուցադրեն նաև «Տանգոյից մինչև բոլերո» բալետը:

Սա նշանակում է, որ դասական բալետ ցուցադրելու մտահղացմամբ ստեղծված փառատոնը այս տարի ընդարձակում է իր ներկապնակը նաև նոր ձևաչափերի տիրույթում:

Ասենք, որ «Ամառային բալետային սեզոններ» փառատոնը հիմնականում մտահղացվել է որպես պոտենցիալ հանդիսատես նկատի ունենալով արտասահմանցի զբոսաշրջիկներին, ովքեր Մոսկվա են ժամանում թատերական սեզոնն ավարտվելուց հետո՝ ամռանը:

Սակայն այսօր այս փառատոնն իր հարուստ ու բազմազան ծրագրով և գեղարվեստական մակարդակով գրավել է ոչ միայն զբոսաշրջիկների, այլև մոսկվացիների ուշադրությունը:

Ըստ փառատոնի տնօրինության հաշվարկների անցած 16 միջոցառումների ընթացքում իրենց ներկայացումները դիտել են 600 հազար մարդ: Այս տարի «Ամառային բալետային սեզոնները» հիմնականում տեղի կունենա Մոսկվայի ռուսական երիտասարդական թատրոնում:
    Դիտվել է 860 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ