«Կարմիր առագաստները» ժամանել է Ղրիմ07.04.2017
Նախօրեին՝ հուլիսի 3-ին, Ղրիմի «Արտեկ» հայտնի ճամբարում մեկնարկել է «Կարմիր առագաստներ» մանկական ֆիլմերի 15-րդ Միջազգային փառատոնը: Այն ողջունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որն առանձնացրել է կինոֆորումի լուսավորչական և դաստիարակչական նշանակությունը: Այդ մասին տեղեկացնում է «tvkultura.ru»-ն:
Փառատոնի ընթացքում կցուցադրվեն հնդիկ, ամերիկացի, բրիտանացի, չինացի և ռուսաստանցի կինեմատոգրաֆիստների թողարկած նոր ֆիլմեր, ինչպես նաև համաշխարհային մանկական կինոյի ոսկե ֆոնդի որոշ նմուշներ:
«Այն ինչ այստեղ ստանում են երեխաները, նրանք հետո երբեք չեն ստանա, որովհետև այս տեղը մի տեսակ ծիսական է: Դա շատ կարևոր է»,- ասել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վասիլի Լանավոյը:
«Կարմիր առագաստներ» մանկական ֆիլմերի 15-րդ Միջազգային փառատոնը կտևի 8 օր: