Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գողացել են դեկորացիաների տարողությունը

07.05.2017


Այսօր Ռուսաստանի Կոմսոմոլսկ նա Ամուրե քաղաքում ոստիկանները ձերբակալել են երկու գործազուրկ տղամարդու, որոնք 2017թ.-ի մայիսին գողացել էին այդ քաղաքի պատանի հանդիսատեսի թատրոնի դեկորացիաների երկաթյա տարողությունը: Հանցագործները նպատակ են ունեցել տարողությունը վաճառել, իսկ դրա մեջ եղած բոլոր թատերական դեկորացիաները այրել են: Այդ մասին տեղեկացնում է «dvnovosti.ru» կայքը:

Թատրոնին հասցված վնասը կազմել է420 հազար ռուբլի: Սակայն դերասանների ասելով առավել դժվարը կորցրած դեկորացիաների վերականգնումն է, որը շատ աշխատատար գործընթաց է:

Տարողությունը, որ մի հսկայական մետաղական արկղ է, գողերը տեղափոխել են էվակուատորով և հանձնել մետաղների ընդունման կետ, իսկ դրա դիմաց ստացած գումարը հասցրել են ծախսել: Գողոնը վերադարձվել է տիրոջը:
    Դիտվել է 266 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181