Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տիֆլոմեկնաբանը` չտեսնող հանդիսատեսի աչքեր

Մոսկվայի «Գելիկոն օպերայում» ներդրվել է տիֆլոմեկնաբանության տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս տեսողուությունից զրկված մարդկանց իմանալու, թե ինչ է կատարվում բեմում: Այս եղանակով առաջին ներկայացումը կայացել է Ջուզեպե Վերդիի «Տրուբադուր» օպերայի ցուցադրության ժամանակ, որը կայացել է հուլիսի 4-ին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Թատերական ներկայացումը վատ տեսնող կամ ընդհանրապես չտեսնող հանդիասատեսները կարողացել են «դիտել» ականջակալների միջոցով, որոնցով հաղորդվում էր բեմական գործողությունների մանրամասն նկարագրությունը:, հագուստների և դեկորացիայի փոփոխությունը:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Դմիտրի Բերտմանը նշել է, որ տիֆլոմեկնաբան Վերա Ֆեվրալսկին ներկա է եղել բոլոր փորձերին՝ բեմում տեղի ունեցող ցանկացած փոփոխությունը առավել ճշգրիտ ներկայացնելու համար:

«Գելիկոն օպերայում» այսպիսի հարմարեցված օպերայի ցուցադրությունը նշանավորել է տեսողության հիմնախնդիրներ ունեցող մարդկանց թատերական ներկայացումները մատչելի դարձնելուն ուղղված «Հատուկ հայացք» նախագծի մեկնարկը: Այն ֆինանսավորում է «Արվեստ, գիտություն և սպորտ» հիմնադրամի կողմից: Թատրոնի ղեկավարությունը պլանավորել է, որպեսզի եկող թատերաշրջանից տիֆլոմեկնաբանություններով ապահովի բոլոր խաղացանկային ներկայացումները:

«Գելիկոն օպերային» զուգահեռ վատ տեսնող կամ ընդհանրապես չտեսնող հանդիսատեսների համար ներկայացումներ են հարմարեցվում նաև «Սովրեմեննիկ», Մոսկվայի նահանգային և այլ թատրոնները:
    Դիտվել է 938 անգամ
    123456789