Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

UNESCO-ն հավանության է արժանացրել էպոսի միջազգային կենտրոն ստեղծելու գաղափարին

07.07.2017

UNESCO-ն հավանության է արժանացրել Յակուտսկում Եվրասիական ժողովուրդների էպոսի միջազգային կենտրոն հիմնադրելու նախագիծը: Այդ մասին Օրգո Դոյդու վայրում «Աշխարհի ժողովուրդների էպոսը Օլոնհո հողի վրա» վերտառությամբ 2-րդ միջազգային ֆորումի բացմանը հայտարարել է UNESCO-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան:

Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:

Ի դեպ, կենտրոնի շինարարության համար արդեն կատարվել են առաջին լուրջ քայլերը: Դրվել է շինության հիմքը: Այն նախատեսվում է կառուցել 3 փուլով և ավարտել 2020թ.-ին: Նախագծի ընդհանուր արժեքը կկազմի է 6 մլրդ ռուբլի:
    Դիտվել է 370 անգամ