Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Գուրլիտի հավաքածո»-ն առաջին անգամ կներկայացվի հանրությանը

07.08.2017


Բեռնի գեղանկարչության թանգարանում կբացվի «Գուրլիտի հավաքածո» անունով հայտնի առեխծվածային արվեստի գործերի ցուցահանդեսը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «http://tvkultura.ru»-ին:

2-րդ համաշխարհային պատերազմի տարիներից ի վեր կորած համարվող և ավելի քան 3 տարի առաջ պատահականորեն հայտնաբերված, հայտնի վրձնի վարպետների բազմաթիվ աշխատանքների պատմությունը ստացել է այսպիսի շարունակություն:

Այս հավաքածոյի մասին հայտնի դարձավ 2013թ.-ին, երբ ոստիկանությունը ժամանեց Գուրլիտի տուն հարկերից խուսափելու գործի շրջանակներում: Բնակարանում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվեց գաղտնարան, որտեղ գտնվում էին Մոնեի, Շագալի, Մատիսի, Պիկասոյի և բազմաթիվ այլ հայտնի նկարիչների ստեղծած կտավներ:

Այդ նկարները նացիստական Գերմանիայում համարվում էին «Դեգեներատիվ»: Սակայն Կոռնելիուս Գուրլիտի հայրը , որն այդ տարիներին արթ-դիլեր էր և հանդիսանում էր հիտլերյան իշխանության միջնորդը արտասահմանցիներին արվեստի գործերը վաճառելու հարցով, նացիստների կողմից հավանության չարժանացող այդ գլուխգործոցները հավաքել և պահել է: Ենթադրվում է, որ այդ հավաքածոյում կան նաև այնպիսի ստեղծագործություններ, որոնք բռնագրավվել են հոլոքոստի ժամանակ՝ ինչպես առանձին քաղաքացիներից, այնպես էլ՝ թանգարաններից:

Պատերազմից հետո Գուրլիտ ավագը դաշնակիցների իշախանություններին կարողացել է համոզել, որ իր այդ հավաքածոն Դրեզդենի ռմբակոծության ժամանակ ոչնչացվել է:: 2014թ.-ին հավաքածոյի ժառանգը մահացել է: Նրա կտակի համաձայն այն փոխանցվել է Բեռնի թանգարանին: Աշնանը նախատեսվում է, որ կկազմակերպվի այդ հավաքածոյի ցուցահանդեսը:

«Մենք ուրախ ենք, որ նկարները հասան Բեռն: Մեր թիմը հսկայական աշխատանք է կատարել վերջին օրերս և հիմա կարող ենք աշխատել ստեղծագործությունների հետ և նախապատրաստել դրանք ցուցադրության»,- հայտարարել է Բեռնի գեղանկարչության թանգարանի տնօրեն Նինա Ցիմմերը:




Այս թեմայով այլ հղումներ-1
Այս թեմայով այլ հղումներ-2
    Դիտվել է 216 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432>>հաջորդ