Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երաժշտական կառուցվածքը փլվում է՝ թողնելով կայծերի նմանվող թեթև հնչյուններ...

07.13.2017

Մոսկվայի Նատալիա Սացի անվան թատրոնում ռեժիսոր Գեորգի Իսահակյանը բեմադրել է կոմպոզիտոր Վլադիմիր Մարտինովի «Գվիդոյի վարժությունները և պարերը» օպերան: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «rg.ru»-ին:

Օպերայի հերոսը հոգևորական Գվիդո դ՝Արեցցոն է, որը 11-րդ դարում հորինել է երաժշտությունը գրի առնելու համակարգ, որը հասել է մինչև մեր ժամանակներ:

Համաձայն այս հոգևորականի մասին պատմության, նա ղեկավարել է մանկական երգչախումբ և նրա հորինած համակարգը օգնել է աներևակայելի կարճ ժամանակում երեխաներին սովորեցնել երգեցողություն:

Օպերայի լիբրետոյի համար որպես գրական հիմք Մարտինովն օգտվել է սուրբ Բոնավենտուրայի «Ուղեցույց հոգուն՝ աստծո մոտ գնալու համար» տրակտատից, Հռոմի պապից տեսակցություն խնդրող Գվիդոյի նամակից և վաղ շրջանի պոլիֆոնիայի մասին Միլանի տրակտատից:

Օպերան կազմված է 6 մասից՝ Ճիշտ այնքան, որքան , որ ունի «Ուղեցույց հոգուն՝ աստծո մոտ գնալու համար» տրակտատը:

Այս գործը գրիգորյան երգեցողության ոճով կատարում է երգչախումբը: Սրա մեջ են ներառված նաև Գվիդոյի և երկու Մուսաների պարտիաները՝ Միլանի տրակտատի տեքստի համադրմամբ, որոնք օպերայում կատարվում են տարբեր ոճերով, հիշեցնելով թատերական այս ժանրի զարգացման փուլերը՝ սկսած Մոցարտից մինչև Բելինի:

Օպերայի գործողությունները կատարվում են մի գեղագրական արտադրամասում, որտեղ նկարիչները զարդանախշում են դեկորացիաները:

Հանդիսատեսներին առաջնորդում են դեպի այս արտադրամասի ներսը՝ թատերական նեղ միջանցքով:

Երգչախումբը կաթոլիկ հոգևորականների հանդերձով շրջում է բեմում, բարձրանում է առաստաղի տակի կամրջակների վրա, որտեղից նկարիչները դիտում են դեկորացիաների վրա կատարած իրենց աշխատանքները, անցնում են հանդիսատեսների թիկունքով....

Իսկ հոգևորական Գվիդոն ներկայացման մեջ հանդես է գալիս երկու դեմքով՝ երիտասարդ, որը կերպավորող արտիստը ունի իր երգի պարտիաները, և ավելի տարիքավորը, որը ոչ մի ձայն չի հանում և ասես, ինչպես Սալյերին, փորձում է հարմոնիայի աշխարհագրությունը և փորձեր է անում ձայնի հետ, երկու պահածոյի տուփից պատրաստում է «միկրոֆոն» և «հեռախոս», ձայները փորձում է ակուստիկ գործիքների միջոցով և այլն:

Օպերայի ավարտին Գվիդոն քնում է:

Երգչախմբի և երգիչների կատարմամբ վեհապանծ երաժշտական կառուցվածքը փոխանցվում է կամերային նվագախմբին և փլվում է՝ թողնելով միայն թեթև հնչյուններ, որոնք թռչում են ինչպես կայծերը....
    Դիտվել է 854 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ