Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կկայանա մահմեդական կինոյի հերթական կինոփառատոնը

07.14.2017

Կազանի ամենամյա մահմեդական կինոյի 12-րդ միջազգային փառատոնը 2017թ-ին կկայանա սեպտեմբերի 5-11-ին: Այդ մասին տեղեկացնում է «РИА новости»-ն:

Ըստ փառատոնի կազմակերպիչների, այս անգամ մրցույթային ծրագրում ընդգրկվել են 27 երկրներում արտադրված 60 ֆիլմ:

Կազանի մահմեդական կինոյի միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2005թ.-ից: Մինչև 2010թ.-ն այս միջոցառումը կրում էր «Ոսկե միմբար» («Ոսկե ամբիոն») անունը:

Փառատոնի կարգախոսն է . « Մշակութային երկխոսության միջոցով դեպի երկխոսության մշակույթ»:

Փառատոնն անցկացվում է Թաթարստանի նախագահի օժանդակությամբ:

Կազանյան միջազգային փառատոնն այս տարի ստացել է մասնակցության 782 հայտ՝ 61 երկրներից: Մրցութային ծրագրում ընդգրկվելիք ֆիլմերի ընտրությունը կատարել է կինոգետ Սերգեյ Լավրենտևի ղեկավարությամբ գործող հատուկ հանձնաժողովը:

Մահմեդական կինոյի 12-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրին կգլխավորի կինոռեժիսոր Նիկոլայ Դոստալը:
    Դիտվել է 657 անգամ