Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Առավել շատ անվանակարգերում «Էմմի-2017»-ի երկու հավակնորդները

07.14.2017

Հեռուստատեսային գիտությունների և արվեստների ամերիկյան ակադեմիան հրապարակել է 2017թ.-ի «Էմմի» մրցանակաբաշխության անվանակարգերում հաղթողի թեկնածուների անունները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «/iz.ru» -ին:

Մրցույթի առավել շատ քանակով անվանակարգերի են ներկայացվել «Վայրի Արևմուտքի աշխարհը» հեռուստատեսային ֆանտաստիկական սերիալը » (22 անվանակարգերում) և ԱՄՆ-ում մասսայականություն վայելող «Ուղիղ եթեր շաբաթ երեկոյան» ծրագիրը:

Ինչ վերաբերում է «Ուղիղ եթեր շաբաթ երեկոյան» ծրագրին, ապա այն վերջին շրջանում այդքան մասսայական է դարձել շնորհիվ երկրի նախագահ Դոնալդ Թրամփին ծաղրանմանակող հաղորդումների: Այն նույնպես «Էմմի»-ի է ներկայացված 22 անվանակարգերում:

«Էմմի» հեռուստատեսային մրցանակը հիմնադրվել է 1949թ.-ին: 2017թ.-ին այս հեղինակավոր մրցույթը կանցկացվի 69-րդ անգամ: Հանդիսավոր մրցանակաբաշխությունը նախատեսված է սեպտեմբերի 17-ին:

Մրցանակը ներկայացնում է թևավոր կին, որը ձեռքերում պահում է ատոմի մոդելը:
    Դիտվել է 362 անգամ